07 January 2016

Հայաստանի բանակի զոհերի թիվը կնվազի

Կոնգրեսականները և Ջեյմս Ուորլիքը հունվարի 6-ին քննարկել են հրադադարի վերահսկման մեխանիզմների հարցը, մանրամասները առայժմ հայտնի չեն:
Հայտնի է, որ Էդ Ռոյսն Օբամայի վարչախմբին կոչ է արել արագացնել առաջարկների իրականացմանն ուղղված քայլերը:
Առաջարկները նախատեսում են դիպուկահարների հետ քաշում, միջազգային դիտորդական առաքելության ավելացում, հրադադարի ռեժիմի խախտումներն արձանագրող սարքերի տեղադրում:
Առաջարկները կյանքի կոչելուց հետո, ռուս-ադրբեջանական պրովոկացիաները չեն աշխատի, կգբ-ի ազդեցությունն էլ նավթի գներով կապված Ռուսաստանի վիճակի  հետ թուլանում է, այդ առումով Ադրբեջանի ու  հայկական բանակի անպատիժ զինվորականների պատճառով տեղի ունեցող ՛՛ինքնասպանությունների՛՛  քանակն էլ  կարծում եմ էապես կնվազի:
Առաջարկների կիրառումը փաստորեն կնշանակի  Ղարաբաղի հայկական վերահսկողության տակ գտնվող սահմանների միջազգային ճանաչում:  Այդ պատճառով Ադրբեջանը դեմ է առաջարկներին:
Մտահոգիչ է, որ մի քանի օր առաջ ՝ հունվարի 2-ին՝  Կարասինը Ադրբեջանին ըստ էության ասել էր, որ Ռուսաստանը չի պաշտպանում ԱՄՆ ծրագիրը:
Post a Comment