08 November 2015

Երկրների բարգավաճության վարկանիշը

 Բրիտանական Legatum Institute հրապարակել է աշխարհի երկրների բարեկեցության ցուցակը: Հայաստանը 142 երկրների ցուցակում զբաղեցրել է 93-րդ տեղը, երկու տեղով բարելավելով իր ցուցանիշները 2014թ. համեմատ - 95 -րդ տեղ, այս տարի 94-րդ տեղում Նամիբիան /Աֆրիկա/ է, 95-րդ տեղում Լաոսը /Ասիա/:
Մեր երկրի գործերը առավել վատ են ընթանում "տնտեսության", "անձնական ազատությունների" եւ " սոցիալական կապիտալի" ոլորտներում, լավ՝ "կրթության", "անվտանգության" եւ "գործարարության" ոլորտներում: Չնայած բոլորիս հայտնի է, թե որքան բարդ է փոքր եւ միջին ձեռնարկությունների վիճակը Հայաստանում, այն առումով, թե  որքան հեռու են օրենքները, ըստ որի հաշվի է առնվում գործարարության գործակիցը, գործարարության իրական վիճակից:

 Պոստսովետական երկրների համեմատությամբ Հայաստանի դիրքը հետեւյալն է:

Հայաստանի դիրքը տարբեր ոլորտների ցուցակներում, ըստ որոնց հանրագումարի Հայաստանը զբաղեցրել է 93-րդ տեղը  բարեկեցիկ երկրների վարկանիշային ցուցակում:
գործարարություն 69
տնտեսություն 126
պետական կառավարում 92
կրթություն 49
առողջապահություն 86
անվտանգություն 55
անձնական ազատություններ 119
սոցիալական կապիտալ 124
-----
Աղբյուր՝ http://armenkochinyan.blogspot.com/ եւ ամբողջությամբ՝  ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԿ
Post a Comment