15 October 2015

Ինչու են Թուրքիաի ռազմական ուղղաթիռները ներխուժել Հայաստան

Թուրքիաի ռազմական ուղղաթիռները երկու օր իրար հետեւից ներխուժել են Հայաստան, բայց Հայաստանի համապատասխան գերատեսչությունները մինչեւ հիմա ոչ մի հայտարարություն չեն անում, ոչ մի բացատրություն չեն տալիս: Ընդ որում,  թուրքերը ապահով են, որ ռուսական զինվորականները ոչինչ չեն ձեռնարկի իրենց դեմ: Ռուսաստանն անգամ ձեւական հայտարարություն չի անում, ինչը ցույց է տալիս, որ այդ երկրների կողմից համաձայնեցված ցուցադրական զորավարժություն է տեղի ունեցել, ցույց տալու որ Հայաստանը չունի սուբյեկտություն:
Անցյալ տարի, Ղարաբաղում հայկական զորավարժություններին երբ անզեն ուղղաթիռներ ուղարկվեցին Ադրբեջանի հետ չեզոք գոտին, Ռուսաստանի հարեւան դաշնակիցը անմիջապես ոչնչացրեց դրանք, եւ ամբողջ զորավարժությունը անիմաստ դարձավ:  
Post a Comment