05 September 2015

«Կուրսկի հրապարակ» Գյումրիում, ինչի համար

Ինչով է առանձնահատուկ Գյումրիում «Կուրսկի հրապարակ» -ի բացումը, ինչու է դա այդքան քննարկումներ առաջացրել, մարդիկ գուցե կարդալով լուրը արդարացի զայրանում են,՝ դե հերիքա էլի, ինչի համար, ինչքան կարելի է ձեռ առնել Գյումրին՝  առանց դա էլ անգամ ամբողջ Ռուսաստանում էնքան ռուսական անուններով փողոց ու հրապարակ ունեցող քաղաք չկա՝ ինչքան Գյումրիում է: Ինչի համար, ոմանք բացատրում են դա պետական անկախության գին է, որ չգիտես ինչու ըստ նրանց պետք է ուղեկցվի ստորացմամբ եւ կախվածության արտահայտմամբ,  ոմանք կարող են մտածել իշխանությունը բռնազվթված է, եւ հայ իշխանավորները ցույց են տալիս որ պատահական չեն իրենց պաշտոններում, դեբիլ չեն եւ հասկանում են ինչպես եւ ում պետք է դրա համար շնորհակալություն հայտնել: Կներեք, բայց սրանք բոլորը ինչպես եւ մնացած արդարացումները ցույց են տալիս, որ Հայաստանը օկուպացված է, այդ բառի իմաստով, եւ արդեն ոչ միայն փաստացի:
Ինչպես ամեն մի ահաբեկչական ակտ, այնպես եւ «Պերմյակով» օպերացիայի պատասխանատվությունը անմիջապես իր վրա էր վերցրել Ռուսաստանը: Շնորհիվ Պերմյակովի հենց սկզբից ի լուր աշխարհի հայտարարվեց որ իրավաբանորեն Հայաստանում գերակա են ՌԴ օրենքները /ճիշտ է առանց որեւէ հիմքի /, եւ Հայաստանի օրենքները առ ոչինչ են: Որից հետո Գյումրիում մեծացվեց ռուսական ռազմաբազայի տարածքները, շնորհիվ Պերմյակովի քաղաքի ռուսականացումը շարունակելու այլ նախագծեր, հիմա շնորհիվ Պերմյակովի Կուրսկի հրապարակ: Իրականում սա էլ հենց ամբողջ ռուս-հայկական  պաշտոնական հարաբերությունների էությունն է եղել, որից, ի դժբախտություն Հայաստանի չենք կարողանում պոկվել, արդեն մոտ 200 տարի:
Post a Comment