26 September 2015

Ինչու են վերջերս թուրքական արտադրության հրթիռներով հրետակոծում

Ինչու են վերջերս թուրքական արտադրության հրթիռներից,  դարձել հրետակոծումները, առաջ էլ էր նման բանը հաճույքով ասվում, բայց հատկապես վերջերս է   հաճախացել,  այն բանից հետո երբ Սերժ Սարգսյանը ռուս խաղաղապահների մասին հայտարարություն արեց,  թվում է  հասարակ քթի ծակ է պետք, որ հասկանալ ինչի համար է ասվում, ազգային շահը գիտակցելով չտարածել, կարծում եմ լյուստրացիա էլ պետք չի, մասնավորապես Վահան Շիրխանյանի պարագայում: Անգամ եթե  թուրքական կան, դրանք ընդհանուրի, կամ ռուսականի  չնչին տոկոսն են կազմում,  քանի որ ըստ նույն ՊՆ  լրատվական բաժնի հաղորդագրության՝ մոտ 1000 տարբեր տրամաչափերի կրակոցներից՝12-ն է եղել TR-107 /12 թուրքական:արկ, մինչդեռ ոչ մի անգամ հատուկ  չի շեշտվում որ կրակոցները ռուսական զենքից են արձակվում:  Իսկ Ռուսաստանը պարտավոր է  զենք չտալ Ադրբեջանին, Ադրբեջանում չկառուցել ավտոմատ Կալաշնիկովի արտադրության եւ այլ զինատեսակների համատեղ գործարաններ,  այլ  չեզոքություն պահպանել,  քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է հանդիսանում, Թուրքիան ոչ:
Ինչի համար է իրականացվում այս պրոպագանդան, ի վերջո եթե ռուս խաղաղապահներ մտնեն էնտեղ, չկասկածեք, որ կամ բոլոր հայերին կոտորելու են, կամ քշելու են իրենց բնակավայրերից, պատմությանը այլ բան հայտնի չի, վերջի նման դեպքերը մոտ 25 տարի առաջ են տեղի ունեցել, երբ ռուսական զորքերը կամ ուշանում են, Սումգայիթ, Բաքու, կամ անմիջական մասնակցություն ցուցաբերում թուրքական գործողություններին, ինչպես Հյուսիսային Արցախում,
եւ երբեւէ խաղաղություն չեն բերել:
 
 

Post a Comment