17 September 2015

Ինչն է լավ ստացվում հայերի մոտ

Ինչ ուզում էս ասա, մեր չակերտավոր հայրենասերների մոտ ռուսի տակից ապահով ու համարձակ թուրքին հայհոյելը լավա ստացվում, անկախ պետություն ունենալու իմիտացիա է ստեղծում, բայց  մեր պարագայում պետություն ունենալու կարիք էլ  չկա դա անելու համնար: Մեր համարձակության ու խիզախության մասին պատմող ֆիդայական երգերը,  ամենահայրենասիրականը դրանցից մտնենք Սասուն ու Վան, հայրենիքի փրկության, /բայց հայրենիքի, այլ ոչ պետության/ ընդհանրապես երգերում, գրվածքներում ոչ մի ակնարկ պետականություն ունենալու ցանկության մասին, ակամաից մտածում էս տեսնես թուրքը չլիներ ոնց էինք հպարտանալու, գուցե թուրքերին շնորհակալություն է պետք հայտնել որ կան, իսկ պետք է բոլոր հարցերի պատասխանը տար մեր անկախ պետության ստեղծումը,  այդ երկրով հպարտանալը, բայց  հրաշքով ընձեռված պետականության ունենալու հնարավորությունը չօգտագործեցինք այն կայացնելու համար, թալանել,  քշել ժողովրդին, ջարդել քարը քարի վրա չթողել, թող նայի սարսափի թշնամին, ինքը հո  դրանից լավ չէր անի, հետո կարեւորը դրա մեջ փող կա, հո անխելք չեն մի աման լափից չօգտվեն, այդ թուրքնա հիմարը, բոլորը հիմար են,  իսկ մենք խելացի ենք,  հրեաների նման: 
Ումա պետք ձեր խելքը, որ խելքներդ չի հասնում գոնե քարտեզին նայել, ցանկացած ոչ թուրքական կամ թուրքական պետության՝  Թուրքիայից Միջին Ասիա, մինչեւ Ղազախստան, այդ երկրների անկախության մակարդակը ու ստեղծման պատմության անցած կարճ ճանապարհը, նոր խոսալ խելացիությունից, հայրենասերիությունից, խիզախությունից: Իսկ մենք չունենք Հայաստանի պատմություն, մերը հայոց պատմություն է, չես գտնի աշխարհում նման դասագիրք ունեցող մեկ այլ երկիր:
Մենք վախենում ենք անգամ, որ մեր իրավունքների մասին խոսալը կհակասի Ռուսաստանի շահերին, ազգովի հավաքվեցինք էլէներգիայի թանկացման դեմ ու  արդյունքում ավելի վատ լուծումը գրեթե հաղթանակ համարեցինք, ՝ բյուջեից էլ ավելի շատ հատկացնելը այդ երկրին: Վրաստանը այսօր հայտարարել է որ արգելում է իր տարածքով հարեւան Ռուսաստանի ինքնաթիռների թռիչքը Սիրիա, եւ ինչու ռուսները ու թուրքերը չեն կիսել Վրաստանը միմյանցի միջեւ: Ինչ հիմար բացատրություն ասես կարող են գտել մեր հայրենասերները, սեփական վախկոտությունը ու ազգային դավաճանությունը թաքցնելու համար:
Post a Comment