11 August 2015

Ռուսաստանի կազմի մեջ մտնելու Նիկողոսյանի առաջարկը ավելի բարոյական է , քան իշխանության ու ընդդիմության ծախվածությունը

Առաջարկում եմ հանրաքվե անցկացնել մտնել Թուրքիայի կազմի մեջ, էս տարվա համար կանխատեսումներով ավելի մեծ ՀՆԱ  քան Ռուսաստանիննա, 10 անգամ ավելի քիչ դիտավորյալ սպանությունները քան Ռուսաստանում, պատմական հայրենիք, առավելությունները շատ են մի խոսքով, թե՞ Ռուսաստանի կազմի մեջ մտնելը հայրենասիրությունա:
Ուրիշ հարցա որ չեն մտցնի Ռուսաստանի կազմի մեջ, բայց կարծում եմ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հանրաքվեյի մասին Նիկողոսյանի էս անբարոյական առաջարկը ավելի բարոյականա, քան Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր, իշխանական- ընդդիմադիր, հարյուրամայա -ավանդական, ժողովրդի գլխին էս քսան տարի անբարոյական խաղեր տվող կոըսակցությունները առանձին առանձին ու միասին վերցրած:
Իմ կարծիքով Թուրքիայի կազմի մեջ չենք մտնի, ոչ էլ առավել եւս Ռուսաստանի, որովհետեւ մի կողմից չեն ուզում, եւ որոշողը իրենք են, մյուս կողմից չեն էլ թողնի ուժեղները՝ գոնե առայժմ, եւ որոշողը իրականում իրենք են, սահման էլ ունենաինք ռուսների հետ, չէին ուզելու, քանի որ սենց ճորտի պես օգտագործելը շատ ավելի շահավետա: Կարծում եմ Ռուսաստանին միացվելու էս առաջարկը Հայաստանը ծախելու համարա: Պետքա օրհնվի էն սհաթը իհարկե որ գոնե ռուսները ուզում են օգտագործել նորից, թե չէ էս փոքրացած, երկու մասի կիսված, պառավ Հայաստանին ուզող էլ չկա,  ուզող լիներ ում էլ ասես ներսից ծախվելու էին:

Facebook10-08-2015
Post a Comment