23 July 2015

Սոցիալ-տնտեսական աղետալի վիճակը Հայաստանում կարելի է հաղթահարել

Հայաստանը ոչնչացնող ՝ նախագահի ու նրա ՀՀԿ կուսակցության, հոգեվոր առաջնորդ` Ծայրագույնի ուղեղները զարգացման նույն մակարդակի վրա կանգ են առել ըստ էության, չեմ կարծում որ նրանց գործողություններն ու հայտարարությունները  մտածված ցինիզմ է պարունակում, թեեւ դժվարա դա մարդկային ուղեղի զարգացում անվանել, բայց փաստը դա է, որ իշխանության ներկայացուցիչների մոտ միեւնույն անասնական գենն է խոսում,՝թեպետ ցույց են տալիս որ գիտեն որն է ոչ մարդկային հատկությունները,  ըստ Գարեգին Բ-ի  երեկվա Նոր Հաճընում եկեղեցու բացմանը արած հայտարարության
սովը, արտագաղթը, սոցիալ-տնտեսական աղետալի վիճակը Հայաստանում կարելի է հաղթահարել հոգեւոր սնունդի միջոցով:  Գրեթե նույն բանը, բայց հոգեւորի փոխարեն օգտագործել էր հայրենասիրություն բառը, ասել էր հհկականների մեջ  խելամիտներից մեկը համարվող Շարմազանովը: Մինչդեռ իրենց օրինակով  չեն ասում, թե ինչի համար են էս փոքր երկրում գտնվող ժողովրդի հաշվին էդքան ահռելի նյութական հարստություն կուտակում, զօրօրինակ Գարեգին Բ-ն, որ ժողովրդի մեծ մասը շարունակ կիսասոված մնան կամ արտագաղթե՞ն: Սենց բեւեռվածության ցուցանիշով, աղքատության ցուցանիշով, որեւէ նման երկիր չկա աշխարհում, էն ոչ մարդասիրական Ադրբեջանում, Թուրքիայում չկան նման ցուցանիշներ,  ենթադրենք Ադրբեջանում նավթ կա, դրա համար է 6 տոկոս էնտեղ աղքատությունը,՝/ ըստ ՀԲ-ի/, Հայաստանում 35,8 տոկոս , բա բեւեռվածությունը ինչիա անհամեմատելի:
Սոցիալ-տնտեսական աղետալի վիճակը Հայաստանում կարելի է հաղթահարել, գուցե դա կլինի շուտով, բայց ըստ երեւույթին այս տարածքը Հայաստան չի կոչվի,  պատմությունը ցույց է տվել, որ նման ոչ ադեկվատ եկեղեցաշինությունը պետականության  կորուստի համար վերջին փուլն է հանդիսանում:
Armen Kochinyan   facebookգրառումը բլոգի համար
Post a Comment