16 July 2015

Սահմանադրությունը ոտնահարողները ինչ իրավունքով են Սահմանադրությունը փոփոխում:

Այս գրառմանը չեմ անդրադառնա Սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխություններին դրանց իրական պատճառներին եւ նպատակներին, սկսենք նրանից, թե Սահմանադրությունը ոտնահարող ոչ լեգիտիմ իշխանությունների կողմից որքանով է իրավաչափ (իրավունքի նորմաներին համապատասխանող) Սահմանադրության փոփոխությունը:
Ներկա Սահմանադրությունը, որի հոդվածների մեծ մասը ՀՀԿ, նախագահի աթոռը զբաղեցնող անձ եւ մնացած իշխանավորներ պատճառով չի գործում,  ինչի համար է Սահմանադրություն փոփոխում, դրա հոդվածների մեծ մասը փոփոխելուց հետո նույնպես չի գործելու, ավելի վստահաբար չի գործելու:
Քոչարյանը նախագահ դառնալու համար չէր համապատասխանում Սահմանադրության գլուխ 3-ի՝ 50-րդ հոդվածի պահանջին / ՚վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվողՙ մասին /, բայց կեղծ ժեկի թուղթ ներկայացրած , բազմաթիվ հանցագործություններ արած անձը համարվում է 2-րդ նախագահ, իսկ դրա հետագա հետեւանքներից բոլորը տուժվել են, տուժվում են եւ քանի վերացված չեն ծնող պատճառները երկիրը տուժվելու է: Նրա նշանակած ներկա իշխանությունը ընտրված չէ, ոչ լեգիտիմ է, արյունով է եկել եւ իրավունք չունի հին ու նոր սահմանադրություններ, փոխել, մշակել, ներկայացնել ու հաստատել:
Արդյունքում Հայաստանի ոչ լեգետիմ իշխանության կողմից  Սահմանադրության, մարդու իրավունքների եւ սոցիալական պաշտպանվածության, դրանց կատարման միջազգային պարտավորության բազմաթիվ կետեր են անպատիժ խախտվում, բայց ներկա իշխանության համար առավել հատկանշական հակապետական բնութագիրը կարծում եմ դարձավ  Հայաստանի Հանրապետության անկախության զիջումը ԵՏՄ- ի, ընդ որում դա արել է ոչ միայն նախագահի աթոռ զբաղեցնողը, ԱԺ բոլոր պատգամավորները, բացի ՛Ժառանգություն՛-ից, մի երկու պատգամավորից:

facebook 16-07-2015,  գրառման  տարբերակը բլոգի համար
Post a Comment