14 July 2015

ՄԻԹԵ ՎԵՐՋԱՊԵՍ ԳՏՆՎԵՑ Քաղցկեղը 3-6 ամսում բուժելու բնական դեղամիջոցը

 Քաղցկեղը 3-6 ամսում բուժելու բնական դեղամիջոցը
 

Մարդիկ և բժիշկները տարբեր ժամանակներում նորանոր միջոցներ են մտածում և փորձարկում, որոնք կարող են որոշ չափով բուժել քաղցկեղը, սակայն  դրանցից ոչ մեկը 100 տոկոսանոց արդյունք չի ապահովել:

Ինչպես հայտնում է healthylifeland.com-ը`  արդյունավետ  բուժման միջոցներից մեկն առաջարկել է Քաղցկեղի հետազոտության եվրոպական կենտրոնի ամենանշանավոր գիտնականներից մեկը` ֆիզիկոս, արյան մասնագետ, կենսաքիմիկոս և դեղագետ գերմանացի բժշկուհի Բուդվիգը, ով ծնվել է 1908-ին և մահացել 2003-ին:  95 տարվա կյանքի ընթացքում բժշկուհին 7 անգամ դարձել է Նոբելյան մրցանակի թեկնածու:


Նա առաջարկել էր բուժման եղանակ, որի շնորհիվ  ուռուցքներից կարելի է ձերբազատվել 3 ամսում: Ըստ նրա՝ օրգանիզմին անհրաժեշտ նյութերի բացակայությունն է բերում հիվանդությունների առաջացման և մահացության:  Նա այն մարդկանցից էր, ով պնդում էր, որ ցանկացած հիվանդություն, անգամ քաղցկեղը, հնարավոր է բուժել բնական դեղամիջոցներով:  Նրա առաջարկած  բուժումը կատարվում է ընդամենը երկու բաղադրիչով` թարմ կաթնաշոռով և կտավատի ձեթով: Այս բաղադրիչների խառնուրդը ֆոսֆատներ և լիպոպրոտեիններ է պարունակում, որոնք կարևոր են քաղցկեղով հիվանդների համար:

Խառնուրդ պատրաստելու համար անհրաժեշտ է կես բաժակ  կաթնաշոռ և 2-6 թեյի գդալ կտավատի ձեթ: Բաղադրիչները պետք է լավ խառնել, մինչև որ բավականին խիտ խառնուրդ ստացվի: Խառնուրդը պետք է օգտագործել ամեն օր՝  6 ամսվա ընթացքում: Ուռուցքների անհետացումը կարելի է զգալ 3 ամսից:


Ծանր հիվանդների համար օրական անհրաժեշտ չափաբաժինն է 100 գրամ կաթնաշոռ և 6 թեյի գդալ կամ 40-50 գրամ կտավատի ձեթ: Այս դեղամիջոցը կողմնակի ազդեցություն չի գործում:

https://web.facebook.com/l.php?u=http%3A%2F%2Flurerarm.blogspot.am%2F2015%2F07%2F3-6.html&h=yAQG_Yzbp&s=1
Post a Comment