16 June 2015

Ինչու է Ռուսաստանը ցանկանում նորից կոծկել 102 -րդ ռազմաբազաի հետ կապված հանցագործությունը:

Թուրքերի հետ բարեկամություն անող երկիրը, ում համար է Հայաստանում պահում իր ռազմակայանը:
 Գյումրիում սպանվել է ռուս զինվոր:
Իհարկե դեպքը անսպասելի չի, բայց "պերմյակովյան" ոճի՝ ձեւական հետաքննություն է անցկացվում նորից: Ինչու՞  է Ռուսաստանը  նորից խախտում Հայաստանի օրենքները, կոծկում 102 -րդ ռազմաբազաի հետ կապված հանցագործությունը, եթե ամեն ինչ այդքան պարզ  է եւ սպանությունը ծառայակիցն է կատարել: Բոինգի հետ կապված դեպքերը ցույց տվեցին որ ռուսական պրոպագանդան կարող է խեղաթյուրել փաստերը, սուտը ճշմարտության տեղ մատուցել:
Մի կողմից հավանական է որ սա այս տարվա հունվարի 12 -ի հայ ընտանիքը սպանդի ենթարկած ՝Ռուսաստանի պետական մակարդակով քաղաքական ոճրագործության, գյումրեցիների պատասխանն է, որը ըստ երեւույթին արվել էր թուրքերին քծնելու եւ ներկա համաշխարհային մեկուսացման պայմաններում հայերի հաշվին թուրքերի հետ հերթական բարեկամության հավաստիքի համար:
Մյուս կողմից Ռուսաստանը հասկանում է որ շնորհիվ իր ռազմակայանի Հայաստանին փաստացի զրկել է ինքնիշխանությունից եւ երկիրն ու բնակիչներին շարունակում է գաղութացված վիճակում պահել, քանի որ մոտեցել է այն ժամանակը, երբ ցանկացած պահի կարող է ընդմիշտ դուրս թռչել Կովկասից:  




Այդ պատճառով արդեն երկրորդ տասնամյակն է Հայաստանը աշխարհի ամենաբեւեռացված, աննախադեպ արտագաղթ եւ ամենամեծ աղքատության մակարդակ ունեցող երկիրն է հանդիսանում, հատկանշական է, որ  Ասիաի ամենաղքատ երկիր Կամբոջայում աղքատության մակարդակը 33 տոկոս է /ըստ ՀԲ -ի 2013/, Հայաստանում 35, եւ էլէներգիաի հավանական թանկացումից հետո այդ թիվը ավելի կմեծանա: 
Հայաստանը գաղութ է, իսկ գաղութում լավ չեն ապրում:
ՖԲ գրառում
Post a Comment