20 May 2015

Պաշտպանության փոխնախարարի սենսացիոն հարցազրույցը

Հայաստանի ներկա
աղետալի վիճակի մասին կարելի է պատկերացումներ կազմել, Պաշտպանության փոխնախարարի
հարցազրույցի ժամանակ արած ուշագրավ հայտարարություններից:

---
1. Հայաստանը մասնակցում է 4 խաղաղապահ առաքելությունների՝ Աֆղանստանում, Կոսովոյում, Լիբանանում և Տաջիկստանում:
Բայց  Տաջիկստանում գոյություն չունի ՄԱԿ-ի խաղապահ առաքելության մանդատ, այլ գոյություն  ունի  ռուսական ռազմակայան,    լավա     Ուկրաինա չեն  ուղարկում: 
2. Դավիթ Տոնոյանը հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին, նշելով, որ Ռուսաստանը միակողմանի օգնություն չի ցույց  տալիս  Ադրբեջանին  եւ  պատրաստ  է  նույն  զենքը Հայաստանին մատակարարել:
Հայաստանի պաշտպանության փոխնախարարը` Ադրբեջանին զենքի գլխավոր մատակարար երկրի փաստաբան:
3. Դավիթ Տոնոյանը գրեթե միանշանակ հայտարարում է, որ Բաքվում հունիսին կայանալիք Եվրոպական խաղերից հետո Ադրբեջանը կանցնի ակտիվ ռազմական գործողությունների:
Փաստորեն կրկնում է Ռուսաստանի վերջերս արած սպառնալիքը` օգոստոսին Ղարաբաղում տանկային պատերազմ սկսելու մասին, ընդ որում Ադրբեջանը մինչեւ հիմա  նման  հայտարարություն չի արել:
4. Նախարարի առաջին տեղակալն ասում է, որ սպառազինությունների աճի պայմաններում ԼՂՀ շուրջ «անվտանգության գոտին» Ադրբեջանի այսօրվա սպառազինվածության պայմաններում արդեն չի  բավարարում  հայկական  կողմին:
Ինչ  տրամաբանություն, եթե Ռուսաստանը  մի  էդքան  էլ զենք տար Ադրբեջանին ուրեմը Ադրբեջանը պետք  է  էլ ավելի  մեծ տարածքներ   տար, պետքա  ենթադրել Ադրբեջանն    էլ  հիմարա` միլիարդավոր  դոլարի զենքա առնում   որ տարածքները մեզ  տան:  Գուցե նախորդ կետի` ռուսների համար զոհվեոլու մոտիվացիա, որ հեռանալուց առաջ լարվածություն ապահովի Հայաստանը  շահավետ վաճառելու ռուսական շահի համար:
5. Փոխնախարարը հայտարարում է Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմական համագործակցության եւ Բաքվին Անկարայի կողմից միակողմանի օգնության մասին, ակնարկելով, որ հենց այստեղ է խախտվում հավասարակշռությունը:
Սա հայ զինվորականների թուրքական պաթոլոգիա է,  ոչ մի  խոսք Ռուսաստանի մասին, երբ  Ադրբեջանի զենքի մոտ 90 տոկոսը Ռուսաստանն է տվել, չհաշված ռուս-ադրբեջանական համատեղ ռազմական գործարանները, երբ ոչ մի Թուրքիաի քաղաքացի դիվերսանտ չի հայտնաբերվել, բայց ադրբեջանական բանակում դիվերսանտ Ռուսաստանի քաղաքացիներ են հայտնաբերվել:
Post a Comment