16 May 2015

Մարդկանց 14 սովորություններ, որոնք աներեւակայելի դուր են գալիս շրջապատին:


 Նապոլեոն Հիլլը, «Մտածիր եւ հարստացիր» պոպուլյար բեսթսելլերի հեղինակ, իր էսսեներից մեկում նկարագրել է սովորույթներ, որոնք պարզապես սիրում են շրջապատող մարդիկ:
Ահա 14 սովորությունների այդ ցանկը, նկարագրված Հիլլի կողմից:
Ըստ Հիլլի, մարդիկ ունենանալով այս անձնական ակնառու հատկանիշները, ստիպում են ուրիշներին հետեւել նրանց:

1. Նրանք ստեղծում են դրական հոգեբանական տրամադրություն եւ դրանով լիցքավորում շրջապատի մարդկանց:

Միշտ ավելի հեշտ է լինել լկտի եւ հոռետես: Բայց նման հարաբերություններով հեշտ չէ հասնել հաջողության եւ վայելել լավ համբավ. Բայց ահա պոզիտիվ տրամադրությունը, ընդհակառակը, էապես նպաստում է հասնելու այդ նպատակներին:

2. Նրանք միշտ խոսում են հարգալից, ընկերական տոնով

Այդպիսի մարդիկ միշտ վստահ են, թե ինչ են ասում. Հետեւաբար, նրանց խոսքը հանգիստ է եւ ըմբռնելի, հաճելի շրջապատին:

3. Նրանք ուշադիր լսում են իրենց զրուցակիցներին

Ամբարտավան` դաստիարակչական ոճով շփումը` մեծ բավարարություն է սեփական էգոին, բայց դա կործանարար ուղի է նրանց համար, ովքեր ցանկանում են դուր գալ իրենց զրուցակիցներին եւ բարիդրացիական հարաբերություններ հաստատել:

4. Նրանք կարողանում են ցանկացած իրավիճակում պահպանել ինքնատիրապետումը

Չափից դուրս զգացմունքային արձագանքը, ինչպես դրական, այնպես եւ բացասական, կարող է վատ տպավորություն ստեղծել անձի մասին: Հիշեք, որ հաճախ լռությունը կարող է շատ ավելի արդյունավետ տեղեկություններ փոխանցել զրուցակցին, քան բացասական հույզերով լի բառերը:

5. Նրանք հանգիստ են

Խոսքերի ու գործերի համապատասխանությունը, ` առավել կարեւոր հատկանիշներից մեկն է , որ մարդիկ սիրում եւ հարգում են այլ մարդկանց մոտ:

6. Նրանք անկողմնակալ են եւ բաց

Մարդիկ, որոնք փակ են նոր գաղափարների համար եւ իրենց հարաբերությունները պահպանում են բացառապես համախոհ մարդկանց հետ, ոչ միայն բաց են թողնում իրենց անձի զարգանալու հնարավորությունը, այլեւ մասնագիտական ​​աճի հնարավորությունը:

7. Նրանք ժպտում են, ուրիշների հետ խոսելիս

Հիլլը պնդում է, որ ամերիկյան նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի ամենաարժեքավոր սեփականությունը, իր շքեղ ժպիտն էր, միլիոն դոլարանոց: Հենց դրա շնորհիվ էր, որ նրա զրուցակիցները ակամա ավելի բաց էին դառնում շփման ժամանակ:

8. Նրանք գիտեն, որ բոլորովին անհրաժեշտ չէ բարձրաձայնել իրենց բոլոր մտքերը

Այդպիսի մարդիկ գիտեն, որ չպետք է վիրավորել մարդկանց, արտահայտելով բոլոր մտքերը, նույնիսկ եթե այդ մտքերը ճշմարիտ են:



9. Նրանք չեն սիրում դանդաղել

Հետաձգումը - վկայում է, որ դուք վախենում եք հանդես գալ: Որը, իր հերթին վկայում է ձեր ոչ բավարար արդյունավետության մասին:

10. Նրանք ամեն օր առնվազն մեկ բարի գործ են անում

Նրանք օգնում են ուրիշներին, ոչինչ չակնկալելով դրա դիմաց:

11. Նրանք չեն բողոքում, ձախողումների համար, նրանք դասեր են քաղում դրանցից

Մարդիկ, հիանում են նրանցով, ովքեր արժանիորեն են տանում եւ վերապրում իրենց ձախողումները: Հաջողակ մարդիկ երախտապարտ են ճակատագրին կյանքի իմաստության իրենց մասնաբաժնի համար, ինչը չէր այցելի նրանց, եթե նրանք չենթարկվեին ձախողման:

12. Նրանք իրենց զրուցակիցներին վերաբերվում են այնպես, ասես ամենա կարեւոր անձն է աշխարհում

Առավել սիրելի են այլ մարդկանց կողմից նրանք, ովքեր շփումը օգտագործում են որպես միջոց ամբողջովին իմանալու զրուցակցին, դրա համար նրանք խոսելու հնարավորություն են տալիս նրան:

13. Նրանք գիտեն, թե ինչպես անկեղծ, առանց ստորաքարշության գովաբանել ուրիշներին

Նրանք բաց չեն թողնում ուրիշներին գովաբանելու առիթը, բայց միայն այն ժամանակ, երբ, տվյալ մարդը իրոք, արժանի է գովասանքին:

14. Նրանք ունեն մարդիկ, որոնց կարծիքը իրենց սեփական թերությունների մասին հարգում են եւ լսում:

 Հաջողակ մարդիկ ձեւեր չեն թափում դուր գալու համար ուրիշներին: Նրանց սիրում են այնպիսին, ինչպիսին իրականում կան: Գաղտնիքներից մեկը նրանում է, որ նրանք մշտապես աշխատում են իրենց վարքի եւ հեղինակության վրա: Եւ իր թերացումները մատնացույց անող մարդու առկայությունը, օգնում է նրանց անդադար շարունակել անձնական աճի գործընթացը: RICHARD FELONI Թարգմանությունը` Ա. Քոչինյանի, հղումը http://armenkochinyan.blogspot.com// բլոգին պարտադիր է

Post a Comment