24 April 2015

Որն է Հայաստանի փրկությունը

Ռուսներից Հայաստանը ազատելու համար մեզ իբր թուրքական օժանդակություն էին առաջարկել, հաշտեցման համար արձանագրությունների վավերացումը, Արեւմուտքի երաշխավորությամբ, բայց թուրքերը դա չցանկացան, իսկ Թուրքիաի հետ հաշտեցման ծրագիրը առաջարկվել էր ոչ թե Ռուսաստանի անիմաստ երաշխավորությամբ, ինչպես ռուսներն են հիմա առաջարկում: Ռուսական խաղապահների տեղակայումը Ղարաբաղում բոլորի համար անընդունելի է, ինչպես եւ թուրքական  ` Ղարաբաղի մեկ շրջանի դիմաց սահմանը բացելու առաջարկը արդեն ուշացած է կարծում եմ: Ռուսաստանի փլուզումը անշրջելի է եւ Արեւմուտքը մինչեւ վերջ վերահսկելու է գործընթացը, շարունակելով այդ երկրի մեկուսացումը, եւ թույլ չտալ նոր դաշնակիցներ, ու նոր համաշխարհային պատերազմ:
Եթե ՆԱՏՕ -ն Վրաստանում ռազմակայան տեղադրի, ինչպես նախատեսվել է, այդ դեպքում Իրանի հետ` Հայաստանի, Վրաստանի պահպանման համար ուժերի բալանս կլինի, որը խիստ անհրաժեշտ է, մեր երկու երկրներին երաշխիք է , որպեսզի չբաժանվեն ռուս -թուրքական կայսրությունների միջեւ: Ռուսաստանը շտապում է օգտագործել Հայաստանը, այդ պատճառով, ինչպես մի քանի օր առաջ, Ռուսաստանը սպառնում էր Ղարաբաղում լայնածավալ պատերազմի վերսկսումով, ինչը մեծ աղետ է նշանակում Հայաստանի համար, ինչպես որ Վրաստանին  է ավելի վաղուց սպառնում:


Արմեն Քոչինյան, ֆբ, 24-04-2015
Post a Comment