26 April 2015

Ոնց ենք Թուրքիաից մեր հողերը ուզում

Ոնց ենք Թուրքիաից մեր հողերը ուզում, չեմ կարողանում պատկերացնել գործընթացը, միանգամից թուրքական ոճով ցեղասպանություն ենք անելու այդ հողերի ներկա բնակիչներին, թե ասենք էնտեղ բնակվող թուրքերին եւ մյուս ազգերին ստիպում ենք բիզնեսը Սաշիկը հետ կիսել, Լֆիկը մոնոպոլ շաքարը ներկրի, Ֆլեշը Ռուսաստանից բենզինը, միջազգային գինը ինչքան իջնի դա չի վերաբերվում, թուրքերին աշխարհի ամենաթանկ գնով ենք գազի համար ստիպում վճարել, էն օրն ենք գցում դրանց որ գնան Ռուսաստան քոծություն անեն փող բերեն, ուզածի պես պղծել ընդհանրապես, որ մենակ ռադները քաշելու մասին մտածեն:
Ոնց ենք պատկերացնում, Սեւրի պայմանագրով էդ տարածքները Թուրքիան հանձնի, էնտեղ մի քանի անգամ շատ բնակիչներ են ներկա Հայաստանի համեմատ, անհամեմատ մեծ տարածքներ:

ps  Հետո ով կթողնի՞, վերցնես ինչ անես որ տաս ռուսների՞ն, Իրանը մեր անկախ, ամենամեծ ռազմավարական նշանակություն ունեցող ելքն էր, հավասար ծովի հետ սահման ունենալու, էն էլ ռուսներն են վերցրել, ոչ կարող ենք երկաթգիծ կառուցել, ոչ մի քանի անգամ էժան գազ ստանալ, ոչ տարանցիկ երկաթգիծ ու գազամուղ, հատուկ թուրքերի դերը մեծացնելու համա՞ր:
ֆբ, 25-04-2015

Post a Comment