18 April 2015

Լոշտակ, մարդախոտ, հայկական ժենշեն:

 ԸՆԴՀԱՆՈՒՐ
Գևորգյան Աշոտ 6 – 1 դասարան Նոր դպրոց

Լոշտակը կոչվում է նաև մարդախոտ, հայկական ժենշեն: Բազմամյա խոտաբույս է: Աճում է բոլոր գոտիների գետահովիտներում, անտառի բացատներում, աղբուտներում:
ՀԱՎԱՏԱԼԻՔ
Մի վարդապետ Լոշտակ անունով ծառայող է ունեցել, որին է տանջել: Մի օր էլ, երբ վարդապետը քնած է լինում, Լոշտակը կանթեղից ձեթ է լցնում նրա մորուքին և կրակ է տալիս: Վարդապետը, զարհուրած, քնած տեղից վեր է թռչում տեղից և, տեսնելով Լոշտակին, անիծում. - Գետի´նը մտնես: Լոշտակը իսկույն գետինն է մտնում: Վարդապետը, զղջյալով իր անեծքի զորությունից, մեղմացում է խոսքը և ասում: - Ամենայն հիվանդության դե´ղ լինես: Բայց քիչ անց, զգալով այվածքի ցավը, նա նորից է անիծում Լոշտակին. ով որ նրան հողից հանի` ինքը մտնի նրա տեղը: Այդ է պատճառը, որ մարդիկ, լոշտակ հանելիս, շուն են կապում արմատներից և քաշել – հանել են տալիս հողից:



ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բույսը նեկտարատու է: Նրանից ստացված եթերայուղն ունի մանրէասպան հատկություն: Պտուղներից ստացվում է կարմիր ներկ: Արմատի ջրիկ մզվածքը ոչնչացնում է միջատներին:
Բույսի վերգետնյա մասով թունավորվում են ձիերն ու ոչխարները, պտուղներով` թռչունները, իսկ արմատով` խոզերը: Բուժման համար հիմնականում օգտագործում են բույսի արմատը, որը բահով կամ քլունգով հանում են գարնան կամ աշնան ամիսներին, մաքուր լվանում ջրով, կլորաձև կտրատում և շարում թելին, չորացնում քամահարվող հով տեղում` կախված վիճակում: Արմատն ունի դառը համ և թարմ հացի բույր:Լոշտակը որպես դեղաբույս դեռ շատ վաղուց հայտնի է եղել մարդկությանը: Տարբեր ազգերի ժողովուրդների մեջ արմատը փոքր դեղաչափերով օգտագործվել է որպես ցավամոքիչ, արյունահոսությունը դադարեցնող, լուծողական և միզամուղ միջոց: Ավիցեննայի կողմից լոշտակի արմատի և նվիկի հյութերն իրար խառնած օգտագործվել են կաթիլների ձևով` ականջի բորբոքական պրոցեսների, իսկ խմելու ձևով` բրոնխիալ ասթմայի ժամանակ: Լոշտակը որպես դեղաբույս արմատացած է հայկական ժողովրդական բժշկության մեջ:

Լոշտակի փոշին ստանալու համար հեռացրել են նրա կեղևը և փչացած մասերը, ապա` մանր կտրատելով, լավ չորացրել են արևի տակ ու սուրճի նման մանր աղացել: Փոշին ընդունել են տարբեր բնույթի ուռուցքների ժամանակ: Դեղաբույսից պատրաստել են նաև սպեղանի` վերքերի և չարորակ խոցերի բուժման համար: Բույսը դաշտանամուղ է և վիժեցնող: Լոշտակն օգնում է անդամալույծին, որ հյութով լվանալով գլուխը` մազերը չեն թափվի, այրելով` ծուխն կօգնի ասթմայով հիվանդին, տերևը կավելացնի կաթը, թզով ընդունելուց` կառաջացնի լուծ, որ բացում է մեզը և դաշտանը, արգանդի մեջ սպանում է պտղին, հյութը քսելով` օգնում է հետանցքի ցավին, քամուկը վերացնում է աղիների նիքը, մաքրում և թարմացնում է մաշկը, վերացնում թարախաբշտիկները, օգնում մատնաշնչին, ձեթով խմելուց` «պեղծ ոսկրն հանե, օգտե օձահարին»: Նոր դուրս եկած ընձյուղները, եթե եփեն և ուտեն, կօգնի միզակապության դեպքում, առաջ կբերի լուծ: Պտուղները, տերևները և արմատն` աղով սպեղան անելով, «օգտե մաշկի պեղծ խոցերուն, մաշկի ոչ բորբոքական ցաներին, կոծիծներին»:Արմատից պատրաստված սպեղանին օգնում է ոսկրի կոտրվածքին, իսկ արմատահյութը ներքին ընդունման ձևով դրական է ազդում գլխացավերի, փայծաղի ուռուցքների և օձահարության դեպքերում: Արմատահյութը խմելիս լուծում է խուխը, ավելացնում կաթը, իսկ որոշ դեպքերում տալիս նաև փսխում: Ծեծված պտուղներն արտաքին ձևով օգնում են մաշկի խոցերին և էկզեմային:
Հայկական այլ բժշկարաններում լոշտակի մասին նշվում է, որ ծեծած արմատը գլխին քսելով` վերացնում է գլխացավը, իսկ խառնելով մոմի և ձեթի հետ` բուժում է խոցը և կտրած վերքը: Արմատափոշին` վարդաջրի հետ խառնած դեմքին քսելիս, պայծառացնում է մաշկի գույնը: Ուսագոտու ցավերի ժամանակ կանաչ զանգվածը ծեծում են և դնում ցավող մասին: Նույնը եփելով քացախի հետ` օգտագործում են կարմիր քամին բուժելու համար: Ոգեթուրմը իջեցնում է արյան ճնշումը:
բույսի արմատը, բացի խոցի և վերքերի սպեղանի լինելուց, բուժում է լնդախտը, քթի հավելյալ միսը, ատամնացավը, երեսի ցանավորումը, արգանդից դուրս բերում մահացած պտուղը, անջատում ընկերքը, կտրում փայծաղի ցավը, վերացնում գլխի թեփը: Պարզված է, որ բույսի գերդոզավորումից առաջ է գալիս փսխում, որովայնի ուժեղ ցավեր, ցնցումներ, անդամալուծություն, երիկամների սուր բորբոքում: Արմատահյութը, ներքին ընդունման ձևով, օգտակար է սակավ դաշտանի, պլևրիտների, տարբեր բնույթի արյունահոսությունների և փորկապության ժամանակ, իսկ արտաքին կիրառման ձևով` որպես ցավ հանգստացնող և վարատող, ծեծած արմատն օգտակար է թարախապալարների բուժման, նևրալգիաների, հոդերի այտուցների և գլխի գոնջության ժամանակ: Վարատող հատկությամբ է օժտված նաև թարմ արմատի ոգեթուրմը:

Հոմեոպաթիայում լոշտակը մեծ չափերով օգտագործվում է բրոնխիտների, պլևրիտների, թոքաբորբերի և դիֆթերիայի ժամանակ: Արմատն օֆիցինալ է Պորտուգալիայում, ԱՄՆ-ում և Վենեսուելայում` որպես լուծողական, միզամուղ և տեղական գրգռիչ միջոց և համարում են որպես հերոիկ բույս: Մեր տվյալներով` լոշտակի արմատի եփուկը, ներքին ընդունման ձևով, լավացնում է ախորժակը, բարորակ ներգործում քրոնիկական թերսեկրետոր գաստրիտների ընթացքի վրա` առաջ բերելով ստամոքսի սեկրետոր և շարժիչ ֆունկցիաների դրդում: Արմատափոշին օգտագործել ենք արտաքին, մոնո և պոլիարթրիտների ժամանակ` քսուքային փաթաթումների ձևով: Չնայած բուժման ընթացքում ոմանց մոտ մաշկի վրա առաջ են եկել տեղական գրգռման երևույթներ (քոր, ցանավորում և այլն), սակայն լավացել են հոդային շարժումները, ներծծվել այտուցները, մեղմացել կամ լրիվ վերացել են հոդացավերը: Գիտականորեն պարզված է, որ արմատի պատրաստուկներն օժտված են որոշակի հակաուռուցքային ակտիվությամբ:

Ամբողջությամբ կարդացեք` աղբյուր`
loshtak.pptx - Նոր դպրոց http://nor.mskh.am/sites/default/files/loshtak.pptx
Պատրաստվել է Աշխարհի շուրջ Հղումը http://armenkochinyan.blogspot.com/ պարտադիր է
Post a Comment