18 April 2015

Հայաստանը աղետի շեմին

Արդեն գրեթե բոլորին պարզ է  որ Հայաստանը հասել է աղետի շեմին եւ մեղմ ասած չի կարող զարգանալ ԵՏՄ կազմում: Բարդ չէր կանխատեսել զարգացումները` չի կարելի երկիրը կապել հետամնաց, տեռորիստական, մեր հետ սահման չունեցող, փլուզման գործընթացում գտնվող,  եւ ընդհանրապես հակադիր շահեր ունեցող այդ երկրի պլաններին:
Հակառակ դեպքում կհայտնվես հիմար վիճակում, երբ ամբողջ աշխարհը օգտվում է նավթի գազի էժանացումից, Հայաստանը մեծ վնասներ կրում դրանից:
Ոնց դուրս գալ էս վիճակից, չգիտեմ, գրեթե բոլորը գտնում են որ Հայաստանում պետք է արմատական իշխանափոխոթյուն, դրա համար պետք է փոխվի ընդդիմությունը կարծում եմ: Գոնե իրենք իրենց հարգող, իրենց գործողությունների համար պատասխանատու ` պրոֆեսիոնալ մասնագետները պետք է ղեկավարեն երկիրը:
Հայաստանում քաղաքական ուժերը եթե պնդում են, որ քաղաքական կուսակցություն են, ոչ թե ՀՀԿ -ից չտարբերվող` կոռռուպցիայի ու թալանի մեջ մասնագիտացած հանցագործ խմբավորում, կարծում եմ պատասխանատու պետք է լինեն երկիրը ԵՏՄ մտցնելու համար, եւ իրենց բոլոր գործողությունների համար:
ԵՏՄ մտնելուն ընդամենը 6-թե 7 պատգամավոր էր դեմ, պետք է բացատրեն այդ հարցում իրենց  Սերժից ավելի Սերժ լինելը, եթե հրաժարական չեն տալիս եւ չեն կարող բացատրել, նշանակում է նրանք իրենց հաշվետու են համարում ոչ թե ժողովրդի ու պետության, այլ հակապետական ուժերի առաջ:
Եթե տնտեսագետները չեն կարող բացատրել ինչու էին ասում ԵՏՄ մտնելը օգուտ է Հայաստանին, պետք է հրաժարվեն կամ զրկվեն տնտեսագետի մասնագիտությունից: Ինչպես է մեր հարեւան երկրները հասկանում են իրենց երկրի շահը ԵՏՄ չմտան,  եւ "մեծ վնասներ" կրելով ի տարբերություն մեզ նրանց մոտ միջազգային կառույցների կողմից կանխատեսվում է տնտեսության դրական աճ:
Նույնը վարչապետը, արտգործնախարարը, որ այսօր հայտարարում է ԱԳ նախարարության ջանքերի շնորհիվ 2014թ. հաջողվեց երկիրը ԵՏՄ մտցնել:
18.04.15թ
Post a Comment