13 April 2015

Ինչ տվեց Քիմ Քարդաշյանի ու Քանիե Ուեսթի այցը

Քիմ Քարդաշյանի ու Քանիե Ուեսթի այցը Հայաստան, համաշխարհային առաջատար մամուլի լուսաբանմամբ ` ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայաստանի պիառի համար մեծ նշանակություն ունեցավ: Գումարվելով ցեղասպանության ճանաչման մասին Հռոմի Պապի երեկվա աննախադեպ ձեւակերպմանը, հայկական ցեղասպանությունը` ֆաշիզմի ու ստալինիզմի հետ որակելով անցյալ հարուրամյակի երեք չարիքներից մեկը, որը առանձին թեմա է, հզոր հարված ռուս-թուրքական հարյուրամյա հակահայ պլաններին: Պետք է շնորհակալություն հայտնել Հայաստանի ոստիկանությանը, այդ առումով, որ չարվեցին խոշոր սադրանքներ, ահաբեկչություններ, քանի որ ռուսական մեկուսացմամբ պայմանավորված` 5-րդ էշելոնը հիմար վիճակում է, եւ հնարավոր էր խոշոր սադրանքներ: Այցը Հայաստանում գործող օտարերկրյա գործակալական ցանցի համար անվերահսկելի խուճապային վիճակ էր ստեղծել, եւ ակամա լյուստրացիա տեղի ունեցավ:
Ինչքան էլ կգբ-ական հրահանգիչները փորձեցին լրատվամիջոցների, ինչ որ հկ-րի միջոցով, անգամ շոու բիզնեսի որոշ անդամներ, խայտառակել "անբարո ամերիկացիներին" ու շեղել այցի նպատակը, դրանով ընդգծեցին իրենց ապազգային գործառույթը, հասարակության մեջ իրենց անմիտ, ու խայտառակ անբարո վիճակը, հենց Քարդաշյանի համեմատ:
Հ.Գ. Այսօր արդեն սկսվել են ռուս-թուրքական դաշինքի ավանդական շանտաժների նոր շարքը, ի պատասխան Հռոմի Պապի ցեղասպանությունը ճանաչելու մասին երեկվա ելույթին, գրեթե միաժամանակ կրկնելով որ ելույթը սպառնում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
Post a Comment