12 April 2015

Սատանայի ամենամեծ նենգութիւնը` մեզ համոզելն է, որ նա գոյություն չունի

Սատանաի ամենամեծ նենգութիւնը` մեզ համոզելն է, որ նա գոյություն չունի (Charles Baudelaire):
Սա Սատանաի ամենախորամանկ ծուղակն է:
Լրատվական հեռուստասերիալը այսօր ցուցադրում էր որ Սերժը Իտալիայում ցեղասպանությունից է խոսում, խաչակնքում եկեղեցում: Բայց մինչեւ վերջ չնայեցի, կարծում եմ շատերին իմ նման հետաքրքիր չի երկրի կործանման խնդրից շեղելու համար հերթական սերիալը: Ավելի հետաքրքիր էր, որ Կարդաշյանն էլ նույն օրը Գյումրու եկեղեցին էր այցելել:
Ներկա ցեղասպանության իրագործողը, Հայաստանի պղծման ու հայաթափման իր նախորդի սկսած հսկայածավալ ծրագրի շարունակողը, այսօր Իտալիայում խաչակնքում է, շեղելու համար ներկա ցեղասպանությունից:
Արդեն մոտ 20 տարի, բռնազավթված երկիր, ոչ լեգիտիմ իշխանություն: Հայաստանցիների մոտ կեսը արդեն արտագաղթել են, թափը չի պակասում, արդյունքում 100 -ամյակը շարունակում ենք ցեղասպանությամբ, արդեն 1,5 -2 մլն. հայ ինչպես 100 տարի առաջ: Մոտ 20 տարի հայաթափման այդ գործիքները արտագաղթի քաղաքականության տարբեր ծրագրեր են իրականացնում:

Post a Comment