18 April 2015

Ծերությունը սկսվում է 74 տարեկանից ոչ շուտ, համոզված են գիտնականները

Կիրառական համակարգային վերլուծության միջազգային ինստիտուտի գիտնականները վստահ են, որ մինչեւ այժմ տարածված այն կարծիքը որ ծերությունը պետք է սկսել հաշվել 65 տարեկան հասակում սխալ է: Գիտնականները իրականացրել են ուսումնասիրություն, եւ եզրակացրել, որ ամեն ինչ փոխվել է:
Ըստ ուսումնասիրության տվյալների, ծերությունը պետք է որոշվի նրանով, թե քանի տարի է մնացել ապրելու մարդուն:
Դեռ 200 տարի առաջ,  մինչեւ 60 տարի ապրող մարդկանց հասակը համարվում էր խոր ծերություն. Այսօր, այդ տարիքում տղամարդիկ ու կանայք, բավական ակտիվ ապրելակերպ են վարում: Հետեւաբար, հիմա ծերությունը գալիս է 74 տարեկանից հետո միայն:
Համենայն դեպս, դա վերաբերում է ամերիկացիների եւ եվրոպացիներին: Իսկ ասենք Ռուսաստանում, որտեղ տղամարդկանց կյանքի տեւողությունը 65 տարի է, ծերությունը սկսվում է 50 տարեկանից:
Փորձագետները նշում են, որ եթե փոխվում է ծերության մասին տեսակետը, ծերերի թիվը անմիջապես կնվազի:
Բայց Բրիտանացի գիտնականները դեմ են հանդես եկել նման տեսակետին:  Ըստ նրանց, նույնիսկ նույն երկրում, կյանքի միջեւ տեւողության տարբերությունը հարուստ եւ աղքատ մարդկանց միջեւ բավականին էական է: Օրինակ, Մեծ Բրիտանիայում հարուստ քաղաքացիները ապրում են 9 տարի ավելի երկար, քան աղքատները:

Թարգմանությունը` http://armenkochinyan.blogspot.com/,
հղումը պարտադիր է

Post a Comment