21 March 2015

Երբ պետք է մեր զինվորականության լյուստրացիա արվի, մինչեւ երբ հայերը ռուսների համար զոհվեն

Երբ պետք է մեր զինվորականության լյուստրացիա արվի եւ մաքրվեն ռուսական կգբ-ի գործակալները, ինչու մինչեւ հիմա չի պատժվել հայկական անզեն ուղղաթիռները ադրբեջանցիներին զոհ ուղարկելու հրամանն տվողը, ով է այդ մարդը գոնե անունը չհրապարակվեց,: Մենակ մի քանի փաստ էս տարի տեղի ունեցածից ուզում եմ հիշացնեմ, Սերժի երեկվա հակառուսական հայտարարությունից մի քանի ժամ անց ադրբեջանցիների հաջող հարձակումը տեղի ունեցավ, չնայած ես դա կասեի հայտարարություն էր որի նպատակը շեղելն էր " ռսալեզ ենք բայց ավտոմատ թրքալեզ չենք" տրամաբանական հետեւությունից, քանի դեռ ոչ մի գործողություն չի հետեւել հայտարարությանը: Մեր ռազմական հաջողությունները այս տարի երկուսն են. համապատասխանաբար տեղի են ունեցել հունվարի 21-ին Ալիեւը -Մերկել հանդիպման առթիվ եւ վերջերս մարտի 5-ին, երբ Ալիեւը Բուլղարիաի նախագահի հետ հայտարարեց ՆԱԲՈՒԿՈ ծրագրի վերսկսման մասին, որից առթիվ ադրբեջանցիները 7 անպատասխան զոհ ունեցան
Հ.Գ. Սա գրելուց հետո Կոմանդոսի հարցազրույցը աչքովս ընկավ `"Մեր 18-ամյա անփորձ զինվորի դեմ դուրս են գալիս Թուրքիայում վերապատրաստված հատուկ ջոկատայիններ. Արկադի Տեր-Թադեւոսյան" ,  եւ շարունակեմ նույն համատեքստում, հետաքրքիրա ինչի են գնում Թուրքիայում վերապատրաստվում ադրբեջանական հատուկ ջոկատայինները, երբ ադրբեջանական բանակը Ռուսաստանի հետ ունի վերապատրաստվելու պայմանագիր, Ադրբեջանի զենքի 85 տոկոսը Թուրքիանա տալիս?, ինչի գերի ընկնելուց հետո պարզվումա էդ դիվերսանտները Ռուսաստանի քաղաքացի են ոչ   թե Թուրքիայի,  անհասկանալիա ինչովա Թուրքիային ձեռնտու ցեղասպանության 100 ամյակի առթիվ իր վրա ավելորդ ուշադրություն սեւեռի: Ոչ մի դատողություն մեր գեներալներից չեք լսի, թե Ռուսաստանը ինչու պետքա Հայաստանում զորք պահի, ընդ որում մեր հաշվինու Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք տա

Ինչի են մեր գեներալ-մայորը/ները/ անընդհատ անհիմն պրիմիտիվ դատողություններով աչքի ընկնում, բայց խելքը հասնումա շեղի շատերի համար անհասկանալի գործունեություն ծավալող ռուսական գործակալներից, ոնցա լինում որ չեզոք գոտով, երբ բոլոր բարձունքները մեր ձեռքում են, մի քանի տասնյակ մարդիկ մի քանի կիլոմետր հանգիստ զբոսնելով ականապատ տարածքներով գալիս են սահմանը անցնում սպանում, սպանում են սահմանային գիծ ուղարկվող բացառապես անապահով ընտանիքների տղաների, արդեն որերրոր դեպքնա մենակ էս տարի, ովա խանգարում թշնամու մոտենալու մասին նախազգուշացնող  սարքերը տեղադրել, եթե չի արվում լյուստրացիան, ովա խանգարում դավաճաններին կամ գործակալ զինվորականներին ոչնչացնել
Post a Comment