09 February 2015

Ինչու չեն դադարում ահաբեկումները Հայաստանում

Ռուսաստանի վիճակի դինամիկան ցույցա տալիս որ հայ ժողովրդի չարիք այս խունտան շուտով պարտվելու է, որովհետեւ կասկած չկա, որ համաշխարհային չարիք Պուտինի ցանկացած քայլ Ուկրաինայում` պարտությանա տանելու եւ Ռուսաստանի կործանման: Դա հարց չի: Ռուսաստանը ինչպես վերջերս հրաժարվեց եւ հեռացավ Մերձդնեստրի հանրապետությունից, այնպես էլ այստեղից կգնա:
Հարցը այն է ինչ գնով է ժողովուրդը հաղթելու: Չպետք է մոռանալ որ սրանք ցանկացած ստորության ընդունակ են: Վերջի օրերի ահաբեկումները տպավորություն են թողնում որ  Հայաստանի իշխանությունները ասես մրցույթի մեջ են մտել ռուսական իշխանությունների հետ, թե ով կարող է ավելի անպատիժ ահաբեկումներ իրականացնել մեր երկրում, ընդ որում դա արվում է պատասխանատվությունը բացահայտ իրենց վրա վերցնելով, այլապես անիմաստ կլինի անել: Այս տարվա շարքը սկսվեց Գյումրու ոճիրից, երբ Ռուսաստանը առաջի րոպեից ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա վերցրեց, սակայն Ադրբեջանի վրա միջազգային աննախադեպ ճնշումների շնորհիվ ռուս - ադրբեջանական գործարքը չիրականացավ:
Ինչու է նույն տեռորը շարունակվում է ղարաբաղյան խունտաի կողմից:


Ինչու է ղարաբաղյան խունտան ահաբեկումներ անում երկրում, ստուգում ժողովրդի համբերությունը: Պատճառները մի քանիսը կարող են լինել:
Ինչ է սպասվում մոտ հեռանկարում:
Ժողովրդի սոցիալական վիճակի  վատթարացումներ, սպասվելիք կենսամակարդակի հետագա անկում, կապված Ռուսաստանի տնտեսության փլուզվող վիճակից:
Եթե առաջ Ռուսաստանում կենսամակարդակը բարձր էր Հայաստանից, մի քանի այլ  նախկին սովետական երկրներից, հիմա  "շնորհիվ" Ռուսաստանի հակառակ գործընթաց է սկսվել:
Հիշեցնում են միմյանց ով է տերը, ինչպես Մոսկվայի կողմից Հայրիկյանի մահափորձը եղավ ընտրություններին:
Բայց ներկա պետական տեռորի  պատճառը այլ է կարծում եմ, ահաբեկումներով Հայաստանի իշխանությունները իրենց հավատարմությունն են ցույց տալիս, դա պահանջող օլիգոֆրեն Պուտինին: Դրանով կարող է պայմանավորված լինել  բհկ- ական ակտիվիստի դաժան ծեծի ենթարկելու փաստը: Հետաքրքիր է, որ դա տեղի ունեցավ Քոչարյանի Մոսկվա կատարած այցի շրջանակներում: Երկրում իրականացվող ահաբեկումներով երաշխավորվում է, որ եռյակի ու այս իշխանության մեջ, Ռուսաստանի թույլ վիճակի պատճառով իշխանափոխության սցենարով գործարքներ չեն իրականացվի: Բայց Պուտինը հասկանում է, որ չեն կարող իրենց հույսը կապել իր երկրի հետ, եւ Ռուսաստանի հնարավորությունները գնալով նվազում են: 
Post a Comment