05 February 2015

Ինչ է սպասվում Հայաստանում

Ամենամտահոգիչը հիմա իրենց քաղաքական համարող գրեթե բոլոր ուժերի համընդհանուր դավաճանությունն է Հայաստանին: Մինչդեռ պետք է հակառակը լիներ թվում է, Ռուսաստանի թուլացման առումով, պետք էր գոնե իշխանության ուժեղացող ճնշումների հետ զուգահեռ ընդդիմադիր քաղաքական ուժերի ճնշումը մեծանար իշխանության վրա, բայց մի քանի բացասական լոկալ երեւույթների մասին իշխանությանը հուշելուց, ու Ռուսաստանի համար Սեռժիկին մահակ ծառայելը շարունակելուց ուրիշ բան չեմ նկատում:

Ինչ որ տեղ եթե բնական էր ասենք նախաուկրաինական Ռուսաստանի վերջի տարիների նավթի գների շնորհիվ ուժեղացման եւ ապագայի  առումով ընդդիմության ծախվելը, բայց հիմա լրիվ հակառակ պրոցեսն է տեղի ունենում, քայքայվումա  էդ երկիրը, ամբողջ աշխարհի կողմից դատապարտվածա կործանման: Հետաքրքիր է ինչ են  մտածում  ղարաբաղցիների կլանի անդամները, դրանց կողմից ներքաշված դավաճանները` վերահաս կախաղանից փրկվելու մասին, բարդ չի գուշակել որ Պուտինը ինքն է փրկվելու խնդիր ունենալու:  Անգամ Լուկաշենկոն, որ մեծ ժողովրդականություն է վայելում իր երկրում, հասկանալով իր անձնականին սպառնացող վտանդը, երկրի անկախության պատրվակով դիմել է Նահանգների օգնությանը:
---------
4.02.2015 ֆբ գրառում
Post a Comment