28 February 2015

Պարզ և օգտակար միջոցներ դեմքը լայնացած ծակոտիներից մաքրելու համար

ԴԵՄՔԻ ԽՆԱՄՔ

7 պարզ և օգտակար միջոց դեմքը լայնացած ծակոտիներից մաքրելու համար. inchuzem.am

7 պարզ և օգտակար միջոց դեմքը լայնացած ծակոտիներից մաքրելու համար. inchuzem.am
Բոլորս երազում ենք գեղեցիկ և հարթ մաշկի մասին: Լայնացած ծակոտիները և սև կորյակները սովորական խնդիրներ են, որին առնչվում են մեզանից շատերը: Դրա պատճառ կարող են լինել ժառանգականությունը, ինչպես նաև արտաքին մի շարք գործոններ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթները, փոշին և այլն: Ծակոտիները կարելի է մաքրել և փոքրացնել, եթե ճիշտ խնամենք մաշկը: Շատ արդյունավետ միջոցներ կան: Մի քանի օգտակար միջոցներ կառաջարկենք՝ այդ խնդրից ազատվելու համար:

1. Ձվի սպիտակուցը շատ լավ ձգում է դեմքի մաշկը և հիանալի միջոց է ակնեի դեմ: Սպիտակուցի մեջ լցնել 10-15 կաթիլ կտրոնի հյութ: Խառնել այն մինչև դառնա մածուցիկ զանգված: Դիմակը քսել դեմքին և թողնել չորանա, որից հետո դեմքը՝ նախ մաքրել մառլայով, ապա լվանալ:

2. Նույնը կարելի է անել նաև քացախով 6:1 հարաբերությամբ: Այս միջոցը նեղացնում է դեմքի ծակոտիները և անցկացնում դեմքի գրգռվածությունը:

3. Յոգուրտը հիանալի միջոց է դեմքի ծակոտիների հարթեցման և նեղացման համար: Այն օժտված է ձգող և հարթեցնող հատկանիշներով: Ցինկը, որը պարունակում է բնական յոգուրտը, օգնում է վերացնել մաշկային բծերը, կորյակները և այլ անհարթությունները: Կաթնային թթուն դարձնում է այն փափուկ և փայլուն: Վերցնել մեկ ճաշի գդալ սառը յոգուրտ և քսել դեմքին, թողնել 10 րոպե, ապա մաքրել անձեռոցիկով և լվանալ սառը ջրով:

4. Խուսափել դեմքը շուտ-շուտ լվալուց, քանի որ այն ավելի շատ ճարպ կսկսի արտադրել և ավելի արագ կեղտոտվել:

5. Վերցնել երկու ճաշի գդալ աղ և սոդա: Դեմքը թրջել: Անձեռոցիկը թաթախել պատրաստված զանգվածի մեջ, մաքրել դեմքը , ապա լվանալ: Այս գործողությունը կրկնել ամիսը մեկ անգամ:


6. Դեմքը մաքրելու համար օգտագործել նաև մաքրող տնական սկրաբեր: Դրա համար վերցնել մեկ թեյի գդալ շաքարավազ, մեկ թեյի գդալ եգիպտացորենի և վարսակի փաթիլներ: Այդ ամենը խառնել և ավելացնել կոկոսի կամ ձիթապտղի յուղ: Զանգվածը պետք է լինի ոչ այնքան խիտ: Դիմակը քսել դեմքին: Թողնել 2-3 րոպե, ապա լվանալ սառը ջրով:

7. Դեմքն ամեն առավոտ մաքրել սառույցի կտորով: Այն օգնում է նեղացնել դեմքի ծակոտիները:

Չպետք է մոռանալ նաև չափի զգացումի մասին: Հիշենք, գեղեցիկ մաշկը, որը տեսնում ենք էկրանից կամ թերթերում, հիմանականում ֆոտոշոփի արդյունք է:

Աղբյուր`http://www.med-practic.com/arm/808/35190/article.more.html
Post a Comment