23 February 2015

Ժամանակը չի սպասում, իսկ Ռուսաստանը շատ չարացած

Արտագաղթի հիմնական պատճառներից մեկը ամբողջ ժողովրդի հուսահատությունն ու սկեպտիցիզմն է. որը հետեւանք է ազգային չարիքի հասնող դեմագոգիաից,: Եւ սա Հայաստանի ամբողջ քաղաքական դաշտի պատկերն է:

փրկել ազգը հետաճից, վերջնական կործանումից 1.

Դեմագոգիան, ըստ էության աղավաղված ճշմարտությունն է, հետեւաբար միայն ճշմարտության լայն հասնելիությունը երկրում, դրա մատուցումը հարգանք վայելող մարդկանց ներգրավվածությամբ` կարող է բուժել ազգին:
Հատկանշական օրինակ Գյումրիի ոճիրը, որն իր դաժանությամբ չի կարող զիջել 1915 թ. հսյերի ցեղասպանության մասին պատմող վկայություններին, ամեն կերպ աղավաղված է ներկայացվում, 180 աստիճան հակառակ, լրջորեն երրորդ երկրներին մեղավոր ճանաչող վարկածներ առաջ քաշվում: Պահանջում ենք 1915 թ. Թուրքիայում կատարած ցեղասպանության ճանաչում եւ փոխհատուցում, ազգի խելացիները զանգ են մտածում կախել, խելացիների մյուս հատվածը լրջորեն քննարկում է, բայց դրանցից ոչ մեկը համարձակություն չունի ճանաչել ռուսների պետական մակարդակով կատարված այս թարմ ահաբեկչությունը մեր երկրում: Իսկ
ռուսական ահաբեկչությունները չկրկնվելու համար պայքարողների դեմ հալածանքներ իրականացվում:
Մենք զայրանում ենք ադրբեջանցի դիվերսանտների մասին Նուլանդի հայտարարությունից, անմիջապես հակահարված տալիս, բայց, որն ավելի իրականանալի է չտեսնելու ենք տալիս դրանից առաջ Լավրովի եւ հետո այլ ռուս չինովնիկների` ադրբեջանցի դիվերսանտներին վերադարձնելու մասին արած հայտարարությանը:
Post a Comment