19 February 2015

Ռեժիմի ճակատագիրը կախված է Արեւմուտքից


Ռեժիմի ճակատագիրը գնալով կախված է դառնում միայն Արեւմուտքից: Ծառուկյանի Մոսկվայից վերադառնալուց անմիջապես հետո Սերժի կողմից եռյակի համարձակ ոչնչացումը շատ բան է ասում:
Ինչպես եւ գրել էի նախորդ գրառումներում այդ մասին, եւ որը բարդ չէր կանխատեսել:
Մյուս կողմից սրանով ռեժիմը փաստացի համակերպվել է իր վախճանին, իր վախճանի երկարաձգման դիմաց, հասկանալով որ ռուսներից հրաժարվելը արդեն ավելի անվտանգա սեփական ճակատագրի համար:
Հակակոռուպցիոն հանձնաժողովի ստեղծումը եւ իրենցիներից ենթադրվող  զոհերի մատուցումը ծրագրին, Որոտանում Հայաստանի համար աննախադեպ մեծ ` 200 միլիոն դոլարի ԱՄՆ ներդրումի այսօրվա համաձայնեցումը, ներկայի եւ ապագայի այդ գործընթացների մասին են:
Ռուսների հետ կապված բոլոր միֆերը գնալով ոչնչանում են,
եւ կարծում եմ մենք շուտով ականատեսն ենք դառնալու Կովկասից Մոսկվայի վերջնական դուրս շպրտման պատմական իրադարձությանը: 
Post a Comment