12 February 2015

ՈՒմ է ձեռնտու Թագուհու այցը Թուրքիա,

ՈՒմ է ձեռնտու, Միացյալ Թագավորության արքայական ընտանիքի այցը Թուրքիա, ինչու է տեղեկությունը շահարկվում:  Ով է ասել, որ հայերի միսիան կամ պարտականությունն է այս կամ այն երկրի շահը համապատասխանեցնել Ռուսաստանի շահին, որովհետեւ ինչը հակասում է ռուսական շահին նշանակում է հայերի դեմ է ուղղված, եւ հակառակը:
Արդյոք ընդհանրապես հավաստի է լուրը, որ գնալու է Թուրքիա, չգիտեմ: Մեկը կարողա հիմնավորի ասենք ինչով է ձեռնտու ԱՄՆ -ի կամ Միացյալ Թագավորության կողմից Թուրքիան գերտերություն դարձնելը, եթե դրանով է բացատրում հակահայ "դավադրությունը":  Լավ ինչ մեզ կտար եթե եղեռնի օրը Թագուհին գար Հայաստան, ու դրանով ռուս-թուրքական բարեկամությունը խթանվեր:
Իսկ ինչ է մեզ տալիս ընդհանրապես Եղեռնի օրը շոուի վերածելը, հատկապես վերջին տարիներին` ջահերով երթ, թատերական բեմականացումներ եւ այլը:
Ոչ մեկի գաղտնիք չի որ մեր ժողովուրդը իր 5 հազարամյա պատմության ընթացքում ավելի շատ տուժել է վերջին 2 հարյուր տարիների մերթ ընդ մերթ սկսվող  ռուս թուրքական բարեկամությունից եւ ռուս- հայկական "բարեկամությունից":
Ում է ձեռնտու, երբ ներկա պահին ամբողջ աշխարհի կողմից չարիք համարվող կայսրության մեկուսացման ֆոնին, նոր ռուս-թուրքական սիրավեպ է սկսվել,  եւ այդ բարեկամությանը հիմնավորելու համար, ռուս-անգլիական հայերի դեմ ուղղված բարեկամության հարց է քննարկվում: Գուցե ավելի խելքին մոտ է, որ ենթադրվող այցը հենց ռուս-թուրքական բարեկամության դեմ է ուղղված, հետեւաբար ձեռնտու է մեզ: 
Post a Comment