04 February 2015

Մի սրեք ավելի վիճակը հիմար արտահայտություններով

Բերձորի անուղղակի արդարացումները շարունակվում են, լարված վիճակը հետեւաբար շարունակվում: Ղարաբաղի "ազատագրական' ջարդի կազմակերպիչները  ըստ երեւույթինմինչեւ այժմ չեն գիտակցել ինչ են արել, վաղուց չեն հասկանում որ ամբողջ հայության համբերության բաժակը լցվել է, եւ գոնե հիմա իրատես չեն, նոր մարտի մեկեր թույլ չտալու: Ես դեռ չեմ տեսել որ թուրքին այսչափ հայհոյանքներ տան համացանցում, որքան հիմա է ղարաբաղցիներին, դա՞ են ուզում: Կազմակերպիչները պետքա պատժվեն, վաղ թե ուշ դա լինելու է, պետք չի սումգայիթի ադրբեջանցի հրոսակներից վատը լինել: Գուցե կազմակերպիչները վերջապես մտածեն, որ հենց իրենց է ամենաշատ պետք քրեական գործեր հարուցելը, խաղաղ ակցիայի վրա կրակող ու բռնության ենթարկող  ջիգիթներին պատժել, լարումը թուլացնելու համար, չեն անում ոչինչ, աստված իրանց հետ, մենք հետո կանենք: Պետքա աշխատենք չգնալ մեր թշնամիների լարած ծուղակները, որովհետեւ հաղթանակը մոտ է, հասկանանք որ մեր երկրի օկուպանտ թշնամին ամեն օր պարտվում է բոլոր ճակատներում, դատապարտված է վերջնական պարտության ու այդ պատճառով գազազած, պետք է չսխալվենք ու համբերենք:

Չգիտեմ ոնց, գուցե Երեւան լցված ղարաբաղյան խունտայի հազարավոր "վստահելի" պաշտոնյաները, բիզնեսմենները շահագրգիռ լինեն ադեկվատ մտածել ու չսրեն վիճակը, վերջ դնելով շարունակվող հիմար արտահայտություններին, հիմար վիճակի մեջ դնելով իրենց: Նույն տրամաբանությամբ բոլոր հակամարդկային հանցագործությունները, գյումրի, սումգայիթ, բաքու, հայոց ցեղասպանությունը կարելիա արդարացնել քաղաքական նպատակահարմարությամբ, պատերազմական վիճակներով, զոհին մեղադրելով կամ ուրիշ պատճառներով:
Խայտառակ կամովի ռսահպատակությամբ մարդկանց ու գործակալներին ինչ կոչով պետք է դիմել, չգիտեմ. հերիքա, մի խաղացեք ձեր աշխարհով մեկ իզգոյ համարվող ռուսական ցարի համար, ուշադրություն դարձրեք որ այդ չարիքի վերջը մոտ է, եւ միասին համբերենք 
Post a Comment