08 January 2015

Մեղրը կօգնի փրկել տեսողությունը


Ժամանակակից աշխարհում պատկերացնել աշխատանքն առանց համակարգչի անհնար է: Սակայն համակարգչի առջև երկար նստելը մի շարք հիվանդությունների զարգացման պատճառ է դառնում, այդ թվում` տեսողության վատթարացման:
«Օրեկան 4 ժամից ավելի համակարգչով աշխատելով դուք վտանգվում եք հայտնվել աչքի պաթոլոգիական հիվանդությամբ տառապողների խմբում: Տարեկան այդ հիվանդների թիվը աճում է 7 %-ով, և ամեն ինչի պատճառը համակարգիչն է»,-ասում է ամերիկացի ակնաբուժ Մերի Խաամը:
Աչքի հիվանդությունների կանխարգելման համար անհրաժեշտ է յուրաքանչյուր 20 րոպեն մեկ ընդմիջում անել, հանգստացնել աչքերը և խմել սպիտակ մեղրով թեյ: «Պարզվել է, որ սև թեյը սպիտակ մեղրի հետ աչքի հիվանդությունները կանխարգելող լավագույն միջոցն է, այն օգնում է օրգանիզմին պայքարել համակարգչի մոնիտորի վտանգավոր ճառագայթների դեմ: Դրա բացասական հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է օրեկան խմել 3 բաժակ մեղրով թեյ»,- խորհուրդ է տալիս Մերի Խաամը: Մասնագետի կարծիքով` մեղրով թեյն
առավել լավ է օգնում կանխարգելել տեսողության հետ կապված հիվանդությունները, քան A վիտամինով հարուստ հապալասը:
Խուրհուրդ է տրվում նաև օգտագործել թորած ջրի մեջ լուծված մեղրով աչքի կաթիլներ: Այն աչքի մեջ պետք է կաթեցնել օրեկան 2-3 անգամ:
Աղբյուր ` LADYNEWS.am Պատրաստվել է Աշխարհի շուրջ Հղումը http://armenkochinyan.blogspot.com/ պարտադիր է
Post a Comment