04 January 2015

Կիտրոնի կեղևը՝ անոթները բուժելու միջոց:

Կիտրոնն իսկապես համարվում է հրաշք մթերք, քանի որ իր բաղադրության մեջ մտնում են հսկայական քանակությամբ վիտամին C, A, B1, B6, մագնեզիում, P վիտամին (կենսաֆլավոնոիդներ), պեկտին, ֆոլաթթու կամ վիտամին B9), ֆոսֆոր, կալցիում և կալիում: Կիտրոնը պաշտպանում է մեր օրգանիզմը բազմաթիվ հիվանդություններից և օգտակար է աղիների, ստամոքսի, լյարդի և իմունային համակարգի համար: Եթե կանոնավոր կերպով կիտրոն եք օգտագործում, ձեր օրգանիզմը պաշտպանում եք այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են՝ հարբուխը, լարինգիտը, բակտերիալ ինֆեկցիաները և արյան բարձր ճնշումը: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այն նաև քաղցկեղի դեմ պայքարելու արդյունավետ միջոց է:
Ձեզ ենք ներկայացնում
մի բաղադրատոմս, որը կօգնի ազատվել անոթային ցավերից: Տարայի մեջ լցրեք 2 կիտրոնի լավ լվացված կեղևը, ավելացրեք ձիթապտղի յուղ: Փակեք տարան և թողեք  մնա 2 շաբաթ: Երբ խառնուրդը պատրաստ լինի օգտագործման, քիչ քանակությամբ լցրեք վիրակապի վրա և այն դրեք ցավոտ մասերին, այնուհետև փաթաթեք պոլիէթիլենային տոպրակով և բրդյա շարֆով: Այս գործողությունը կատարեք երեկոյան, քանի որ լավագույն արդյունքի հասնելու համար վիրակապը պետք է մի ամբողջ գիշեր մնա ցավոտ մասերի վրա: 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2015/01/30/450950.html#.VMxoI29KmOg.facebook  
Post a Comment