07 January 2015

Ինչպե՞ս դուրս բերել խորխը թոքերից.

168.am-ը գրում է.

Երևի դժվար թե հանդիպի այնպիսի մարդ, ով իր կյանքի ընթացքում բախված չլինի կրծքային թաց հազի խնդրի հետ։

Դրա առաջացման պատճառները տարբեր կարող են լինել՝ ծխելուց մինչև բրոնխիտ և թոքաբորբ։

Սրա բուժումը մեկն է. անհրաժեշտ է բնական ճանապարհով ջրիկացնել և հեռացնել լորձը շնչուղիներից։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ եղանակներից մի քանիսը՝


1. Սոխի թուրմով խորխաբեր միջոց

Անհրաժեշտ մթերքները՝

1. Թարմ, ջրիկ մեղր- 50 գ

2. Սոխ- կես կգ

3. Մաքուր ջուր -1 լիտր

4. Շաքարավազ – 1 կգ

Պատրաստման եղանակը՝

Մաքրել և մանրացնել սոխը, ապա կաթսայի մեջ լցնել ջուրը և ավելացնել սոխն ու շաքարավազը։

Խառնուրդը եռացնել դանդաղ կրակի վրա մոտ 3 ժամ, ապա մի փոքր սառեցնել և ավելացնել մեղրը։

Ստացված զանգվածը լցնել ամուր փակվող տարայի մեջ։ Ընդունել ամեն անգամ ուտելուց հետո՝ 5-6 ճ/գ։

2. Բանանով եփուկ

Անհրաժեշտ մթերքները՝

1. Հասած բանան – 2 հատ

2. Շաքարավազ – 50 գ

3. Մաքուր ջուր – 1 բաժակ

Պատրաստման եղանակը՝

Հարկավոր է եռացնել ջուրը, ավելացնել շաքարավազը, ապա կաթսան վերցնել կրակի վրայից և ստացված օշարակին ավելացնել մանր քերիչով անցկացված բանանները։ Լավ խառնել և օգտագործել թեյի հետ։

3. Սև բողկի թուրմով խորխաբեր միջոց

Անհրաժեշտ մթերքները՝

1 մեծ սև բողկ

2 ճ/գ մեղր

Պատրաստման եղանակը՝

Բողկի կենտրոնը փորել (զանգվածի 1/3-ից ոչ ավելին)  և մեջը լցնել մեղրը։ Ապա զգուշորեն բողկն իջեցնել սառը ջրով տարայի մեջ, թողնել 5 ժամ՝ թրմվի։ Այնուհետև խմել բողկի միջի թուրմը և տեղը նորից մեղր լցնել։

4. Սոխով և կարտոֆիլով խորխաբեր միջոց երեխաների համար

Անհրաժեշտ մթերքները՝

1 միջին չափի խնձոր

1 լիտր ջուր

1 միջին չափի կարտոֆիլ

1 գլուխ սոխ

Պատրաստման եղանակը՝

Կաթսայի մեջ լցնել վերը թվարկված բոլոր մթերքները և եփել այնքան, որ մնա զանգվածի ուղիղ կեսը։

Ստացված եփուկից 1-ական թ/գ խմեցրեք ձեր երեխային ամեն անգամ սնունդ ընդունելուց առաջ։

Թարգմանությունը՝ ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԻ
 `
http://www.magaghat.am/2015/02/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%9E%D5%BD-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD-%D5%A2%D5%A5%D6%80%D5%A5%D5%AC-%D5%AD%D5%B8%D6%80%D5%AD%D5%A8-%D5%A9%D5%B8%D6%84%D5%A5%D6%80%D5%AB%D6%81-168-am/
Post a Comment