23 January 2015

Ինչու պետք է հանվի ռուսական ռազմաբազան

Ով  պնդում է թե ռուսական ռազմաբազան Հայաստանից  հանելը սխալ է, ռուսական գործակալներ են կամ դավաճան: Այդպես պնդողների հիմնավորումը, թե ռուսներին ավելի շատ է Հայաստանը ձեռնտու, մենք բոլորս տեսել ենք պատմությունը ինչա ցույց է տվել, ոչ միայն հիմա չի պաշտպանում, այլ օգնում է Ադրբեջանին, այլ նաեւ երբեւէ այդ երկիրը չի պաշտպանել Հայաստանի շահը:
Ընդ որում ուսական ռազմաբազան հանելու անհրաժեշտությունը կապ չունի պերմյակովի հետ,  պերմյակովը հետեւանք է,: Ռազմաբազան հանելու պատճառները բազմաթիվ են, պետքա հանվի, ոչ միայն այն պատճառով որ Ռուսաստանը Հայաստանի պետականության գլխավոր սպառնալիքն է, նաեւ այն, որ Ռուսաստանը ամբողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ է, եւ պարտության է դատապարտված, իսկ Հայաստանը օգտագործում է Չարիքի կայսրության շահերի համար առեւտուր անելու համար:
Ռուսաստանը այն իրավիճակի մեջ է դրել, որ ստացվում է կամ Հայաստանը պետք է լինի առանց Ռուսաստանի, կամ չի լինի:
Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Ռուսաստանը բարեկամություն է խնդրում, եւ ընդհակառակը կորցնում իր բոլոր նախկին դաշնակիցներին: Ռուսական ռազմաբազայի տեռորի հետ ակտիվացել է Ադրբեջանը: Ամեն օր հայ զինվոր է զոհվում ադրբեջանական դիվերսիաների արդյունքում, ենթադրաբար նորագույն զենք է կիրառվում, գրում են որոշ լրատվամիջոցներ:  Մյուս կողմից ըստ վերջերս ԵՏՄ համաժողովում Պուտինի նոր որոշման, Հայաստանը պետք է Ադրբեջանին պատասխան տա միայն Մոսկվայի թույլտվությամբ: 
Post a Comment