20 January 2015

Անվերջ հարցեր որոնք բոլորը ունեն մի պատասխան Հայաստանի կողմից

Ինչ է կորցնում Ռուսաստանը պերմյակովին չհանձնելով իրավապահներին.

Ռազմաբազայի Հայաստանում գտնվելու  օրինական կարգավիճակ
 Իր երկրի եւ ռազմաբազայի հանդեպ Հայաստանում եղած վստահություն
 Հարավային Կովկասից դուրս շպրտվելու դեպքում իր ազգային շահեր
 Իր հանդեպ վստահությունից, վարկ, բարոյալքում հենց իր սպայակազմում, ուղակի կամ անուղղակի արդարացնելով  ոճրագործին
Հայաստանի հետ հարաբերություններ.
....
 Ինչու Ռուսաստանը, ոճրագործին չի ուզում հանձնել իրավապահներին:
Վերջնականապես  չհանձնելու որոշումի  տեղեկությունը արդեն Պուտինի կողմից է հաստատվել հեռախոսազրույցում.

Վախենում է կարեւոր տեղեկություններ ջրի երես դուրս գա, կատարվածը ահաբեկչություն է
Նոր ահաբեկչություններ է նախատեսել, չի հանձնում   հաջորդի անպատժելիության եւ հաջողության երաշխիքի համար:
Ցանկանում է Արեւմուտքին եւ Թուրքիային ցույց տալ որ Հայաստանը լիակատար գաղութացվել է
Շահագրգիռ կողմ չի հանդիսանում բացահայտման համար:

Ինչու ահաբեկչությունը տեղի ունեցավ հենց Գյումրիում
Ինչու  Ռուսաստանը դա ցանկացավ կապել Գյումրիում գտնվող ռազմաբազայի հետ:
Ցանկացավ ցույց տալ որ ռազմաբազան  անհրաժեշտ է հայերին /ճիշտ է անհաջող/, եւ ոչինչ չի նշանակում որ ռազմաբազայի 5000 զինվորականների կեսից ավելին հայեր են:

Ռուսաստանը հասկանում է որ գնալով կորցնում է Հայաստանի վրա ազդելու տնտեսական լծակները եւ վերահսկողությունը: Խնդիրները իր երկրի ներսում ավելի են խորանում եւ Ռուսաստանը թուլանում է մոտենալով 90-ականների մակարդակին:
Ռազմաբազան անկախ կողմերի ցանկությունից չի կարող մնալ այս տարածաշրջանում, դա հակասում է բոլոր հարեւան երկրների եւ միջազգային հանրության շահերին, սպառնում բոլորի անվտանգությանը: Այսինքն ռազմաբազան շրջապատված է ու պատանդի կարգավիճակում:

Ինչ է ցանկանում Ռուսաստանը ստանալ.
ահաբեկչական գործողության  պատասխանատվությունը իր վրա վերցնելով, ումից
Արդյոք ահաբեկչությունը  Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից, ցեղասպանության 100 -ամյակից շեղելու,  Ղարաբաղում փոխշահավետ արդյունքների հասնելու համար է արվել, Հայաստանի ստրկացմանը այլընտրանք չլինելը ցույց տալու համար:
Այդ դեպքում, գյումրեցիների բողոքի ցույցերը ցույց տվին որ անհաջողության է մատնվել:
Ահաբեկչության առաջին արդյունքներն ու նպատակը երեւում են կարծես, Հայաստան - ՆԱՏՕ անվտանգության գործակցության հանդիպումներում, Հայաստանի կուրսը փոխվելու նշաններ են երեւում, ըստ կգբ-ի գործակալների դրանց մասնակցության, սակայն դա չի կարող հաջողություն բերել թուլացող Ռուսաստանին:
Ռուսաստանին ձեռնտու է լարվածությունն ու պատերազմի օջախներ ստեղծելը, հնարավոր դաշնակիցներ ձեռք բերելու համար:

Ում եւ ինչու ցանկացավ ցույց տալ, որ Հայաստանում բացակայում է իշխանությունը:
Արդյոք իշխանափոխություն է ցանկանում անել Հայաստանում, կամ ստիպել հրաժարվել ինչ որ քայլերից:
Ով է այդ դեպքում երաշխավորելու այս ռեժիմի եւ հաջորդի անվտանգությունը:

Մյուս կողմից հայաստանյան ռեժիմի համար կարող է մահացու լինել ցանկացած լարվածություն, դեստաբիլիզացիա, եւ ռուսական նոր ահաբեկչությունը ու  ցանկացած հակասությունը բերելու է ինքնուրույն անկախ քայլերի: Դա նույնն է որ Մոսկվան ստիպի հանձնել Ղարաբաղը չտալով ռեժիմի անվտանգության երաշխիքներ:

Ինչից է վախենում Ռուսաստանը.
Անվերջ հարցեր, ենթահարցեր, առանց հարցականների, որովհետեւ բոլորը բերում են մի պատասխանի:

Առանց դրա էլ ռազմաբազայի Հայաստանում գտնվելու նպատակահարմարությունը շատ վիճելի էր դարձել, եւ ոչ միայն կապված Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերությունների, եւ այդ երկրի միջազգային մեկուսացման գործընթացներից: Մյուս կողմից Հայաստանի հաշվին ռուս -թուրքական բարեկամության հետեւանքներից ավելի շատ են կորցնում, եւ Հայաստանի կողմից խոշոր զիջում երբեք թույլ չի տա Իրանը, ԱՄՆ -ը, ձեռնտու չի նաեւ Վրաստանին, Արեւմուտքին:
Ի դեպ, ինչպես հայտնել է Հայաստանի այդ ժամանակվա ԱԱԾ պետը, Թուրքիայի միջամտությունը Ղարաբաղյան պատերազմին թույլ չի տվել հենց ԱՄՆ-ը.

Պետք է ամեն գնով ռուսական ռազմաբազան հեռացնել Հայաստանից: 
Post a Comment