18 January 2015

Ահա ու վերջ ռուսների հետ հարաբերություններին

Ահա ու վերջ ռուսների հետ հարաբերություններին, ինչպես գրեթե ամեն տեղ` մեր հետ էլ դրանք հանգումա նույն վիճակին: 

Գյումրիի ահաբեկչությունից հետո, որի պատասխանատվությունը Ռուսաստանը իր վրա է վերցրել, հայ ռուսական հարաբերություններ հասկացություն գոյություն չունի, եւ ունենալ չի կարող:

Ռուսաստանը, հասկանալի պատճառներվ, հենց իր մարիոնետ իրավապահներին հրաժարվեց հանձնել ահաբեկիչներին, այլ օգտագործելով հայ ոստիկաններին փախցրեց այդ հանցագործներին, իսկ հետո փորձեց կոծկել  կազմակերպած ահաբեկչությունն անողների հետքերը:


 ֆեյսբուքյան գրառումս, մի քիչ խմբագրած
 Նկարը վերցված է համացանցից եւ կապ չունի Հայաստանի հետ

Գյումրիի ահաբեկչության մասին նախորդ գրառումը այս բլոգում այստեղ. Ռուսաստանը միջազգային պատասխանատվություն պետք է կրի  

___
Նախորդ գրառումս ֆեյսբուքում այս թեմայով, որը առանձին չդրեցի բլոգում, քանի որ մի փոքր լրացման կարիք կար.

Ռուսաստանը իրեն անհասկանալի կարգավիճակի մեջա դնում չհանձնելով մարդասպանններին, կամ ռազմակայանը չի պատրաստվում մնալ այստեղ, ի հեճուկ դա ցանկացողների: Ռուսական կողմը չենթարկվելով իր ստորագրած` այստեղ գտնվելու մասին /4 հոդվածը, եւ այլ /օրենքների, ինքնա իր ռազմաբազան դրել անօրինական կարգավիճակում: Բացի սա

1. Ապացուցումա դրանով, որ ահաբեկչական գործողությունա կատարվել, հերթական ապացույցը որ այդ երկիրը ահաբեկչական երկիրա, ինչպես նրան անվանում են նրա հյուսիս արեւմտյան հարեւանները, եւ ճիշտա այդ չարիք երկրի մեկուսացումը նրանց, ու աշխարհի գրեթե բոլոր երկրների կողմից:

2. Կոծկելով հանցագործներին, հնարավորա մինչեւ գնալը պատրաստվումա կազմակերպել նոր սահաբեկչություններ, այլ գործողություններ ընդդեմ Հայաստանի, այդ եւ այլ պատճառներով ռազմակայանի զինվորականների եւ նրանց ընտանիքի անդամների երեւալը Հայաստանի բնակեցված վայրերում անցանկալի է ու հղիա անկանխատեսելի հետեւանքներով:

3. Մի կողմից խրախուսումա Հայաստանի ոչ լեգիտիմ` մարիոնետ իշխանություններին հայհոյել ու սպառնալ, թուրքերին, ադրբեջանցիներին, մյուս կողմից դրա համար ահաբեկումա Հայաստանը հանուն նրանց եւ իր երկրի համատեղ շահերի:

4. Այս երկրի ռազմաբազաները միանշանակ պետքա դուրս բերվեն մեր երկրից, քանի որ ծառայումա հակառակ նպատակի քան ներկայացվումա, ոչ մի հիմնավորում չկա որ դրանց այստեղ գտնվելը ձեռնտուա Հայաստանին, հակառակը ամեն րոպե կախված սպառնալիքա Հայաստանի թիկունքում:


Post a Comment