30 December 2014

Նոր տարին մյուսների նման Հայաստանում չեն նշի

Նոր տարին մյուսների նման Հայաստանում չեն նշի այս տարի հեռացած բազմաթիվ հայաստանցիներ: Լրատվամիջոցները պարբերաբար գրում են, որ Հայաստանում դատարկվում են գյուղերը, կան գյուղեր որտեղ բնակիչ չի մնացել, գյուղեր կան 1 բնակչից մինչեւ մոտ տաս, քսան բնակիչ է մնացել: Շարունակում են դատարկվել հայաստանյան բոլոր քաղաքները, Երեւանը, իսկ Հայաստանում բնակչությունը անսպառ չի կարող լինել:
Ինչու՞ են մարդիկ արտագաղթում, ինչու՞ են հույսները այլեւս կտրած ընտանիքներով տեղափոխվում այլ երկրներ: Ե՞րբ մեր երկրի համար կգա նոր տարի:

Ղարաբաղի անորոշ կարգավիճակի դիմաց, Հայաստան են ներմուծվել անկապ, կարծում եմ հայատյաց մարդիկ, որոնք ի դեպ աշխատել են հայատյաց Կեւորկովի մոտ, որոնք մեր երկրում բռնազավթել են իշխանությունը եւ հայաթափում են Հայաստանը, խելացիորեն ապահովվելով արտագաղթի շարունակակությունը,  ընդ որում հասել են նույն ծավալների ինչ 1915թ. եղեռնի տարիներին էր:
Այսպիսով Ղարաբաղի անորոշ կարգավիճակի դիմաց Ալիեւները ղեկավարում են մեր երկիրը, ու սարսափելի է` որ գրեթե բոլորը քաղաքական կուսակցությունները այդ մասին լռում են: Հնարավոր չի իշխանափոխություն եւ անկախ հայկական պետականություն առանց այդ չարիքը իշխանությունից հեռացնելու եւ օրինականություն հաստատելու:
Պաշտոնական պրոպագանդան ինչպես այս մարդկանց, այնպես նրանց "հաճախորդներին" ներկայացնում է որպես կռված տղաներ, հերոսներ, գեներալներ, հայրենասերներ: Մինչդեռ շատ պարզ է, որ սրանց միակ հայրենասիրական քայլը կլիներ հրաժարականը, կամ հեռացումը իշխանությունից:

Բայց ոչ իշխանության կողմից նույնպես կամա եւ ակամա հայրենասերներ են ներկայացվում սրանց ձեւավորած ռեժիմում պաշտոններ զբաղեցրած քաղաքական գործիքներ: Ի դեպ, ամեն տարի տարվա տարբեր թեժ եղանակները խոստացող այս ոչ ադեկվատ ընդդիմությանը հայաստանցիներից շատերը նույնպես բնականաբար արդեն չեն հավատում, ունենալով դրանում բոլոր հիմքերը, ինչը ավելի է մեծացրել հուսահատությունը եւ արտագաղթի ծավալները: Իսկ ռեժիմին ծառայություն մատուցած եւ երկրում ցանկացած ծանր հանցագործությունը կատարած, ցանկացած պաշտոնյա, ռեժիմի կողմից անձեռնմխելի է համարվում, չի պատժվում, կամ ավելի է խրախուսվում կատարած հանցագործություններից հետո:

Լիակատար կործանման տանող վիճակից կարծում եմ մեկ ելք կա /թեեւ արդեն երկիրը փրկելը հրաշքի պես մի բան է թվում, բայց Ռուսաստանի ներկա` շատ արագ քայքայվելու գործընթացը տալիս է նման հնարավորություն/, կամ արմատական իշխանափոխության տանող վճռական քայլերով,` համախմբելով ու ապավինելով ժողովրդին, իրականացնել արմատական իշխանափոխությունը, որն է հաստատել երկրում լեգիտիմ իշխանություն,
կամ վերջնական քայքայումից ու կործանումից առաջ, որում տուժելու են բոլորը,  բոլորովս մի որոշ կարճ ժամանակ էլ համակերպվենք ստրուկի կարգավիճակում գտնվող երկիր ու բնակիչներ ունենալու հետ, այլընտրանքը թողնելով արտագաղթելը:


Աղբյուր Պատրաստվել է Աշխարհի շուրջ Հղումը http://armenkochinyan.blogspot.com/ պարտադիր է
Post a Comment