27 December 2014

Գազը` Հայաստանի գաղութացման գործիք

Հայտնի է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն հունվարի 1-ից գազը թանկացնում է 15 դրամով, մինչդեռ ԵՏՄ անդամ մյուս երկրում` Բելառուսում ավելի է էժանանալու, ինչպես որ հենց Ռուսաստանում եւ ամբողջ աշխարհում է նավթամթերքին զուգահեռ էժանացել:

Ռուսաստանը ոչ մի երկրի  գազը ավելի թանկ չի վաճառում ինչպես Հայաստանին, ինչի համար էլ թույլ չի տալիս Իրանից անհամեմատ ավելի էժան /մինչեւ 10 անգամ էժան/, հնարավոր է բոլորովին անվճար ըստ Հայաստանով տարանցման ծավալների, գազը անհրաժեշտ ծավալներով մտնի Հայաստան, այդպիսով թույլ չտալով այլընտրանք: Արդյունքում  Հայաստանը գազը գնում է նույն գնով կամ անգամ ավելի թանկ, ինչ որ մի քանի տասնյակ անգամ ավելի բարձր կենսամակարդակ ունեցող եւրոպական երկրները: Անգամ Ռուսաստանի հետ թշնամական հարաբերությունների մեջ գտնվող երկրներին` Ուկրաինային, Լեհաստանին գազը ավելի էժան է Ռուսաստանը խնդրում գնել:

Այդքանից հետո, գազը իբր էժան վաճառված  կամ ձրի տված ապրանքից հետագա առաջացած հարյուր միլիոնավոր դոլարների պարտք /իսկ այդ ինչ պարտք է, հայտնի չի մինչեւ հիմա, այդպիսի դեպք չկա, որ Հայաստանի բնակիչը չվճարի գազի դիմաց, անմիջապես կանջատեն/, վերջի ավելի քան տաս տարում Հայաստանի բոլոր կարեւոր ռազմավարական նշանակության օբյեկտները հանձնվել են այդ երկրին, այդ օբյեկտները իր հերթին, իբր վնասով աշխատացնելու համար Հայաստանի բյուջեյից տարեկան հարյուր միլիոնավոր դոլար է վճարվում, որպես վնասի փոխհատուցում:

Հայաստանի բյուջեյից է վճարվում նաեւ ռուսական ռազմակայանի ծախսերը, մինչդեռ Ռուսաստանն էր ավելի քան հարյուր միլիոնական դոլար վճարում օրինակ Վրաստանին, Ուկրաինային, իր ռազմակայանները այդ երկրներում պահելու համար:



"Հետքը" հիշել է, որ վերջին պայմանագրի շնոհիվ մենք գազը ստանալու էինք Ռուսաստանի ներքին գներով, եւ բացի դա  գազը չեր թանկանալու առաջիկա 5 տարիների ընթացքում: Բայց ներկա պահին մենք գազի համար վճարում ենք Ռուսաստանում ներքին գնից ուղիղ 4 անգամ ավելի: 
Post a Comment