25 December 2014

Որ օրերին է քրիտոնեա աշխարհը նշում Սուրբ Ծնունդը

Սուրբ Ծննդյան Տոները ինչպես գիտենք սկսվում են այսօրվանից, դեկտեմբերի 25-ից, եւ Քրիստոնեա աշխարհի մեծամասնությունը, ընդհանուր առմամբ ավելի քան 2 միլիարդ մարդ, նշում է այս օրը, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորին:

Սուրբ Ծնունդը` դեկտեմբերի 25-ին, գրիգորյան օրացույցով նշվում է ոչ միայն կաթոլիկների մոտ,  ինչպես շատերը Հայաստանում կարծում են,  այլ դրա հետ համընկնող նոր հուլիոսյան /1920 թ.-ից գործող/  օրացույցով նշող բոլոր եկեղեցիները, բողոքական, լյութերական, անգլիկան, մեթոդիստական եկեղեցիների մի մասը, բապտիստ եւ 50-ական եկեղեցիները, ինչպես նաեւ Կոստանդնուպոլիսի, Անտիոքի, Ալեքսանդրիայի, Կիպրոսի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունաստանի եւ որոշ այլ ուղղափառ եկեղեցիների կողմից, ընդհանուր առմամբ 15 ուղափառ եկեվեցիներից 10 -ի կողմից:

Սուրբ Ծնունդը` հունվարի 7 -ին, ` հին հուլիոսյան օրացույցով նշում են Ռուսաստանի, Երուսաղեմի, Վրաստանի, Սերբիայի եւ Լեհաստանի ուղղափառ եկեղեցիները, ինչպես նաեւ աֆոնյան վանքը, որոշ արեւելյան կաթոլիկներ եւ բողոքականներ:


Հայ Առաքելական Եկեղեցին, ապրում է իր սեփական,  առաքելական օրացույցով,  եւ Սուրբ Ծնունդը նշում է հունվարի 6 -ին:

 Պատրաստվել է Աշխարհի շուրջ Հղումը http://armenkochinyan.blogspot.com/ պարտադիր է
Post a Comment