24 December 2014

Մաքսային Միությունը դադարել է գոյություն ունենալ

Լուկաշենկոն ըստ էության ասաց. լրագրողները պետք է մտածեն ինչ են խոսում, ասում են եկել ենք մի բան պոկենք տանենք, հենց այնպես չենք եկել, այս տեսքով միության ֆորմատը ՌԴ նախագահի մտահաղացումն է, մեզ հրավիրել է այստեղ իրեն աջակցելու,  ես չեմ եկել այստեղ ողորմության հետեւից, այնպես որ եթե պետք լինի ինքներս կարող ենք Ռուսաստանին օգնել, կամ ասում են 15 թվին Բելառուսում ընտրություններ են, եւ Պուտինը կարող է Լուկաշենկոյին հեռացնել, ուրեմը անգամ եթե ամբողջ աշխարհը դեմ լինի Լուկաշենկոյին, միեւնույն է եթե Լուկաշենկոն միայն ցանկանա պրեզիդենտ լինել` կլինի, իսկ ամենակարեւորը այն է` այս միության երկրների լրագրողները չպետք է անձնական վիրավորանքներ հասցնեն պրեզիդենտներին:
Սեռժիկը էս ասածներից հետո հավանաբար պատկերացրեց իր ոտնահարված արժանապատվության ելույթն էր, իրեն վիրավորանքներ հասցնելու պատասխանը, ու էնքան ուրախացավ, որ շնորհակալություններ սկսեց հայտնել, ու վերջ:

Լուկաշենկոն փաստորեն ոչինչ չասաց Միության տնտեսական նպատակահարմարության մասին,  եւ ասաց որ միության ձեւաչափը ընդամենը Ռուսաստանի նախագահի մտահաղացումն է,  աջակցելու համար, աջակցելուն դեմ չի, որովհետեւ Ռուսաստանը իրենց հարազատ եղբայրն է:
Ղրղզստանի նախագահը ասաց. իմ հայրը ԽՍՀՄ քաղաքացի է եղել, այդ պատճառով ես չեմ կարողանում մերժել ԵՏՄ, մայիս ամսին մենք կմտնենք, մի խոսքով զավտռա, մոժետ պոսլեզավտրա, այդ պատճառով ոչ հիմա:
Իսկ Ղազախստանի նախագահը մեկ օր առաջ էր խոսել, ասելով ովքեր ուզում են վերականգնել ԽՍՀՄ-ն, ուղեղ չունեն:
Ինչպես Նեմցովն էր մեկ օր առաջ ասել` http://ukrnews24.com/tamozhennyj-soyuz-de-fakto-prekratil-svoe-sushhestvovanie-nemcov/, Մաքսային Միությունը դե ֆակտո դադարել է գոյություն ունենալ, մեկնաբանելով Ղազախստանի ու Բելառուսի նախօրեի այցը Կիեւ:
Մաքսային Միությունը դադարել է գոյություն ունենալ, քանի որ Պուտինը խախտել է Միության օրենքները, սանկցիաներ մտցնելով ուկրաինական ապրանքների նկատմամբ, իսկ այդ սանկցիաները չեն ստորագրել ու սանկցիաներին չեն մասնակցում ոչ Բելառուսը, ոչ Ղազախստանը: Միության մեջ մարդիկ իրենց այդպես չեն պահում ու միմյանց "անուղեղ ապուշներ" չեն անվանում, ասել էր նա:

Սա նշանակում է, որ այս միությունը քաղաքական կառույց է ուղղված ոչ լեգիտիմ իշխանությամբ, կամ Մոսկվայի կողմից նշանակվող իշխանությամբ, թույլ երկրների շահերի դեմ, Հայաստանի դեմ:

Աղբյուր  
Post a Comment