19 December 2014

Պուտին. "Լավ ժամանակներ էլ են եղել, ինչպես Աթաթյուրքի տարիներին"

"Առանց Թուրքիայի ակտիվ մասնակցության տարածաշրջանային այդ խնդիրները չեն կարող լուծվել, այդ պատճառով շատ ենք շահագրգռված հարաբերությունների զարգացմամբ», Պուտինի հայտարարության , տարածաշրջանային խնդիրները մի քիչ ծավալուն է, հույս ունենանք կլուծվեն արդարացի, ոչ Հայաստանի հաշվին արվող ռուս-թուրքական շահերի:
Ինչ է նշանակում Պուտինի այսօրվա արտահայտած մյուս` "լավ ժամանակներ էլ են եղել, ինչպես Աթաթյուրքի տարիներին" բառերը, կամ որոնք են ռուս թուրքական այդ լավ պատմական ժամանակները.
Որպեսզի չշեղվենք այս կամ այն գործողության նկատմամբ գնահատականներով, կարծիքներով, վերլուծություններով, համառոտ կգրեմ միայն Պուտինի ակնարկած ժամանակներին վերաբերվող պատմական փաստերը, իսկ դրանք դուք արեք:

Նախ, մինչեւ պերիգեյան, տեղի էր ունեցել, Բրեստ - Լիտովսկի հաշտության պայմանագիրը -1918 թվականի մարտի 3-ին, Առաջին համաշխարհային պատերազմում Ռուսաստանի պարտության մասին, որին հաջորդեց Անդրկովկասի սեյմի հայտարարությունը - Ռուսաստանից Անդրկովկասի անջատվելու մասին, 1918 թվականի մարտին։։

 Ռուսաստանը իր վերահսկողությունը Անդրկովկասում հաստատելու համար ռազնական եւ ֆինանսական օգնություն է որոշում տրամադրել Թուրքիային, այդ ծրագիրը Տրոցկին անվանել է "արկածախնդրական եւ խայտառակ":
Ռուսաստանի եւ ներկա Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի սիրախաղի արդյունքում, Թուրքիան կարողացավ 1920 թ. թվականի հոկտեմբերին* /*ավելի մանրամասը մեր պատմությունից եւ Կարսի անկման մասին ներքեւում/ արյան մեջ խեղդել ու ծնկի բերել Հայաստանի Հանրապետությունը:

Երեք ամսից տարածաշրջան է գալիս 11-րդ ռուսական կարմիր բանակը /Ադրբեջան ավելի վաղ էր մտել, դեռ 1920թ, ապրիլին/  ու Անդրկովկասի երեք հանրապետությունները այլևես անկախ չեն լինում:  Ճիշտ է Հայաստանի Հանրապետության` Զանգեզուրի ու Ղարաբաղի որոշ շրջանն ավելի արդյունավետ պայքարեցին ու հանձնվեցին խորհրդային իշխանություններին միայն 1921 թվականի հուլիսի 9-ին:

Մոսկվայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև 1921 թվականի մարտի 16-ին։ Թուրքիայի կողմից բանակցություններին մասնակցում էր պայմանագրի ստորագրման համար 1921 թվականի փետրվարին Մոսկվա ժամանած Յուսուֆ Քեմալ բեյի գլխավորած պատվիրակությունը, բանակցություններում Ռուսաստանը ճանաչեց Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարվում էր Բաթումից` փոխարենը ստանալով Հայաստանի Սուրմալուի գավառը։ Սրանից հետո հաջորդեց
Կարսի Պայմանագիրը, որը կնքվել է 1921 թվականի հոկտեմբերի 13-ին Կարսում և վավերացվել 1922 թվականի սեպտեմբերի 11-ին Երևանում, Կարսի պայմանագրին մասնակցել են Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը եւ Ռուսաստանն ու Թուրքիան։ Պայմանագրով Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ և Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում։ Արդյունքում Հայաստանը կորցրել է իր տարածքի գրեթե կեսը։ Պայմանագրի դրույթները պարտադրվել են Ռուսաստանի ճնշման տակ։
- - -
Կարսի գրավումը անչափ կարեւոր թեմա է,  արժանի առանձին գրառման, բայց քանի որ այստեղ շոշափվում է  Աթաթյուրքի ռուս-թուրքական փոխշահավետ լավ ժամանակները, հանուն արդարության եւ սխալները նորից չկրկնելու համար շատ կարեւոր է հասկանալ որն էր Կարսի անկման պատճառը.
*հոկտեմբերի 30-ին  սկսվում է թուրքերի հարձակումը եւ Կարսի գրավումը, որը թուրքերին  ռուսական օժանդակության արդյունք էր եւ նաեւ բոլշեւիկների, դաշնակների դավաճանական գործարքի , արդյունքում խայտառակ ու ամոթալի կերպով, առանց դիմադրության եւ մի կրակոցի հանձնեցին Կարսը, երբ հայոց բանակը եւ նրա ունեցած ռազմամթերքը բազմակի գերազանցում էր թուրքերին, ու թուրքերը ոչ մի շասնս չունեյին գրավել Կարսը,
/սեղմիր նկարի վրա եւ կարդա, եթե մանր է գրված սեղմեք  ctrl + /
Կարսի հանձնումը հանգեցրեց տասնյակ հազարավար հայերի կոտորածների ու Ղարսի նահանգի հետագա հայաթափման: Կարսի հանձնման հետեւանքով հանձնվեցին նաեւ Սուրմալուի գավառը, Արարատ լեռը իր հարակից շրջաններով, Նախիջեւանը:

 Աղբյուր Պատրաստվել է Աշխարհի շուրջ Հղումը http://lurerarm.blogspot.com/ պարտադիր է
Post a Comment