17 December 2014

Կեւորկովի նամակը Քոչարյանին

Մի փոքր արխիվային տեղեկություն "Կավկազսկի ուզելից", ով էր հայատյաց Կեւորկովը շարքից, ում նշանակմամբ այդ տարիներին բարձրացված ղարաբաղյան հարցը փորձել են լուծել Ադրբեջանի ղեկավարները, ի դեպ տխրահռչակ Քոչարյանը եւ Սարգսյանը դեռ Ղարաբաղում կայացել են Կեւորկովի կառավարման տարիներին (1973-1988թթ.), սկզբում լինելով համապատասխանաբար կուսակցական եւ կոմսոմոլ աշխատակիցներ: Այդ մասին գրեթե տեղեկություններ չկան, կամ շատ քիչ տեղեկություններ կան, ասեկոսեների մակարդակով:  Օրինակ, ժողովրդի մոտ շրջանառվում է, որ Սերժ Սարգսյանը կոմսոմոլի քարտուղար էր, եւ թեյ է մատուցել Կեւորկովին:
Քանի որ գրառման խոսքը Կեւորկովի նամակի մասին է,

(նկարում` Ալիեւը եւ Կեւորկովը)
անկախության տարիների մասին. երբ Քոչարյանը դեռ չէր պղծել Հայաստանը, եւ Հայաստանում Կեւորկովի ծրագրեր չէին իրականացվում,
Ղարաբաղը ազատագրվելուց հետո Կեւորկովը փախել է Ադրբեջան եւ իբր թե պատանդ է եղել Ադրբեջանում (1992-1993թթ.) , այդ մասին նամակ է ուղարկել որում օգնություն է խնդրել Ռ. Քոչարյանից, նամակը ,  ադրբեջանցիների կողմից Սադախլոյում  փոխանցվել է Սերժ Արուտյունովին, Կեւորկովին փոխանակելու առաջարկով, (նա դեմ չի այս փաստաթղթի տարածմանը. ներքեւում) տարվել է Ստեփանակերտ, ճշտվել է, որ Կեւորկովի ձեռագիրն է եղել,  եւ այն փոխանցվել է Քոչարյանին, որը այդ ժամանակ Ղարաբաղի ՊՊԿ նախագահն էր, բայց մի քանի օր հետո պատասխանել են, որ փոխանակումը մերժվում է (գուցե Լեւոն Տեր-Պետրոսյանի չհամաձայնվելու պատճառով): Նամակում Կեւորկովը ` Քոչարյանին դիմում է "Ռոբիկ" անունով:
Պատանդ եղած ժամանակ, ըստ նրա ունեցած տեղեկության Կեւորկովը բնակվել է մասնավոր առանձնատանը, իսկ 1993 թ աշնանը Հեյդար Ալիեւի անձնական ցուցումով ազատ է արձակվել եւ Ադրբեջանից գնացել Մոսկվա, որտեղ մի քանի տարի անց մահացել է:
Մեջբերեմ մի հատված վիքիպեդիայից.
"В 1969 году Гейдар Алиев, ставший первым секретарём ЦК КП Азербайджана, вступил в конфликт с руководством Нагорно-Карабахской автономной области. В 1973 году Борис Кеворков
был назначен на должность первого секретаря Нагорно-Карабахского обкома КПСС вместо Гургена Мелкумяна. В отличие от Мелкумяна, уроженца Нагорного Карабаха, Кеворков родился в Шемахе, был женат на азербайджанке и был всецело предан Алиеву"

Աղբյուր Պատրաստվել է Աշխարհի շուրջ Հղումը http://armenkochinyan.blogspot.am/2014/12/blog-post_17.html պարտադիր է
Post a Comment