14 December 2014

Իշխանությունները նյարդային վիճակի մեջ են

Վերջի բռնություններից կարելիա որոշակի դիտարկումներ, եզրահանգումներ անել .
1. Ղարաբաղցիների կլանը հասկանում է, որ Ռուսաստանը շուտով ի վիճակի չի լինելու հովանավորել իրենց բռնատիրական ռեժիմը Հայաստանում,  իսկ Արեւմուտքը կլանին չի թողնելու Ռուսաստանին կլանելու տանել Հայաստանը, վաճառել Ադրբեջանին, կամ որեւէ ռուս-թուրքական գործարքով ուժեղացնել Ռուսաստանը, տեսնում են, որ Պուտինը համաշխարհային ստորացման է ենթարկվում, այդ պատճառներով իշխանությունները, ՀՀԿ -ն, խուճապային վիճակների մեջ են:
Իսկ սրանք սկսել են Հայաստանը տալ,  դեռ ավելի քան 10 տարի առաջ ինչպես հիշում ենք, երբ երկրորդ անգամ "ընտրվելու" համար Քոչարյանը կնքեց "գույք պարտքի դիմաց" խայտառակ գործարքը:
2. Բռնությունները ցույց տվին, որ Սերժն ու Ռոբը միասնական են, թեեւ բռնությունները ըստ երեւույթին առայժմ կդադարի, քանի որ Ղազախստանը չվավերացրեց  եւ հետաձգեց Հայաստանի անդամակցությունը ՄՄ, իսկ ազատամարտիկները կազմակերպվելու նշաններ սկսեցին ցույց տալ, բայց մինչեւ միջազգային հանրության կողմից Ռուսաստանի լիակատար չեզոքացումը, Հայաստանում բռնությունների ու ջարդերի վտանգը կա:
3. Քանի որ Ռուսաստանի հնարավորությունները նվազում են եւ ի վիճակի չի լինելու սատարել այս ռեժիմին, օգնել, Ռուսաստանից եկող տրանսֆերտները անհամեմատ նվազելու են, եւ նման ուրիշ սցենարների անխուսափելի զարգացումները բերելու են կլանի վախճանին, իշխանությունները ստիպված են լինելու սեփական ռեսուրսների հաշվին ինչ որ ժամանակ շահել,
ինչը երաշխավորած բերելու է նույն արդյունքի:

Post a Comment