25 December 2014

Իդեալական մազեր ունենալու 6 գաղտնիք

steptohealth.ru կայքը ներկայացրել է մի քանի խորհուրդ իդեալական մազեր ունենալու համար:

1. Մազերն օվա ընթացքում սանրեք երկու անգամ: Մազերն օրվա ըհնթացքում երկու անգամ մեծ ատամներ ունեցող սանրով սանրելը նպաստում է գլխի մաշկի արյան շրջանառության լավացմանը: Իսկ դա, ինչպես հայտնի է, իր հերթին՝ նպաստում է մազերի ակտիվ աճին և սնուցմանը:

2. Մազերը կարճ ժամանակով լվացեք սառը ջրով: Սառը ջուրը թարմացնում է մաշկը, հանում հոգնածությունը, լավացնում արյան շրջանառությունը: Այդ պատճառով էլ այն հրաշալի միջոց է վարսերը խնամելու համար: Տաք ջուրը վնասում է գլխի մաշկը, ինչի հետևանքով մազերը թուլանում են և դառնում ավելի չոր:

3.Սկզբում օգտագորեք կոնդիցիոներ, հետո շամպուն: Սա շատ լավ միջոց է մազերը պաշտպանելու համար: Այս միջոցը կօգնի խոնավացնել մազերը, դրանք դարձնել ավելի գեղեցիկ և փայլուն: Կա ևս մեկ օգտակար հնարք, կարելի է կոնդիցիոների և շամպունի օգտագործումից հետո մազերին կարելի է լիմոն կամ կոկոսի յուղ լցնել: Անհրաժեշտ է գլուխը լավ մերսել դրանցով և հետո լվանալ տաք կամ սառը ջրով:


4. Հաճախ օգտագործեք բնական դիմակներ՝ մազերը խնամելու համար: Կարելի է օգտագործել ձվից և գարեջրից պատրաստված դիմակ: Այն պատրաստելը շատ հեշտ է: Անհրաժեշտ է միայն մեկ ձուն լցնել կես բաժակ գարեջրի մեջ, այն լավ հարել՝ մինչև պինդ մասսա ստանալը: Դրանից հետո այն պետք է քսել խոնավ մազերին և պահել 20 րոպե, ապա լվանալ տաք կամ սառը ջրով: Ավոկադոյից և մեղրից պատրաստված դիմակը ևս մազերը խնամելու լավագույն միջոցներից է համարվում: Այն փափկացնում է մազերը, դարձնում ավելի ճկուն, փայլուն և առողջ: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է 2 գդալ մեղրը խառնել ավոկադոյի հետ, ստացված մասսան քսել մազերին և լվանալ 15-20 րոպեից:

5. Զգույշ եղեք քիմիական և բարձր ջերմաստիճանով աշխատող միջոցներից; Ինչպես ներկերը, այնպես էլ մազերը հարդարող միջոցները, որոնք բարձր ջերմաստիճանով են աշխատում, վնասում են մազերը: Մազերը կորցնում են իրենց փայլը, դառնում ավելի փխրուն: 6. Հետևեք ձեր կերակուրին: Մազերի որակի վրա բացասական աղդեցություն է ունենում վիտամինների պակասը:

Թարգմանությունը՝ 168.am-ի
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2014/12/14/436622.html
Պատրաստվել է Աշխարհի շուրջ
Հղումը http://armenkochinyan.blogspot.com/ պարտադիր է
Post a Comment