13 November 2014

Հայկական ուղղաթիռի խոցման պատճառները եւ հետեւանքները

Չգիտեմ որն էր էս զորավարժության նպատակը,  Ադրբեջանի ու ԼՂ սահմանակից չեզոք գոտում, Ռուսաստան-Արեւմուտք այս աճող լարվածության պահին: Հիշեցի, որ տատս ասում էր` շուն կա հաչում գելա փախցնում, շուն էլ կա հաչում գելա բերում: Ում եւ ինչու է ձեռնտու լարվածությունը, նավթի գների բարձրացման, կամ Սեռժի շուրջ համախմբվելու համար, ՆԱՏՕ -ի ժողով Հայաստանում,  եւ թե ում կտրականապես ձեռնտու չի Ալիեւ-Սարգսյան հանդիպումը Փարիզում, կամ Ռուսաստանից անկախ այլ տեղ, որը հենց բերում է լարվածության թեժացում Ղարաբաղում: Նույն սցենարը ու պատերազմական վիճակը, հուլիսին սկսվեց, եղան անմեղ հայ զոհեր, արդյունքում օգոստոսին Պուտինի միջնորդությամբ ռուս-թուրքական շահերից բխող հանդիպում տեղի ունեցավ: Նման վիճակներ ըստ երեւույթին դեռ հրահրվելու է, քանի ոչ լեգիտիմ իշխանություն ենք հանդուրժում, եւ շարունակվելու է այնքան քանի վերջնական չեն ոչնչացրել հայկական պետությունը:

Հասկանալի չի մեր ՊՆ խոսնակի պարզաբանումները: Լարվածության վտանգ է նախ առաջացվում անհասկանալի տրամաբանությամբ, /ուղաթիռը ընկել է չեղոք գոտում/  իսկ անվտանգության, զոհերի, ու հետեվանքների համար ո՞վ էր նախապես մտածելու: Անհասկանալիա ինչ գործ ունեն անզեն ուղաթիռները սահմանագծին: Ինչու անմիջապես արժանի պատասխան չի տրվում: Ի՞նչ հանգամանքների դեպքում կլինի պատասխանը, այլ երկրի կողմից հատուկ հանձնարարություն պետք է լինի՞:  
Post a Comment