28 September 2014

Նոր հայոց ցեղասպանությունը, ցեղասպանության հարյուրամյակից առաջ

Թուրքերը եթե հայերի ցեղասպանությունը իրագործեյին մեր օրերում, հենց նույն "խելացի" ձեւով կանեյին, ոնց հիմա արվում է Հայաստանում: Շնորհակալություն Կոլումբիայի համալսարանում Սեռժին հարց տվող երիտասարդին, գուցե սառույցը շարժվում է, եւ սփյուռքը Հայաստանը սփյուռք դարձնելու  գործընթացին շարժիչ չծառայի այլեւս, իր հայաստանակործան ՀՅԴ  կոչվող օտարերկրյա գործակալներով ու վերացական Հայ Դատով, կամ մեկ ուրիշ անմիտ կառույցով, Հայաստանի փրկության կազմակերպություն է պետք, կոնկրետ ծրագրով,  եւ ազգը հրաշքով փրկել այս կործանումից: Սփյուռքի հայերը այսօր մոտ չորս անգամ շատ են Հայաստանի բնակիչներից: Այնտեղ պետք է հասկանան, չլինի Հայաստան, չի լինի սփյուռք, վաղը ով է հարգելու 15 թվի ցեղասպանության հիշատակը: Պետք չի ընդունելության արժանացնել հայ ժողովուրդ չներկայացնող իշխանագողերին, դրանք ոչ մի կապ չունեն Հայաստանի ու հայաստանցու հետ, եւ ոչնչով չեն տարբերվում երիտթուրքերի իշխանությունից:


Քիչ առաջ նայում եմ Րաֆֆի Հովհանիսյանի կինը  հայաստանցի աղքատ երեխաներին փրկելու գործը, ` Բարեգործական ամենամյա ծրագրին,  համեմատում է 1915 թվի ցեղասպանությանը աղքատության մեջ գտնվող հազարավոր երեխաներին փրկելու գործի հետ: Հայաստանը առանց հայերի քաղաքականության արդյունքում, մեր օրերում  մոտ 2 մլն. հայաստանցիներ են տեղահանվել 2015 թ. ընդառաջ, իսկ  իշխանությունը չի փոխվել ու արտագաղթը շարունակվում է խրախուսվել 
Post a Comment