04 August 2014

Ռազմահայրենասիրական խուճապ

Անիմանալի են մեր հայրենասերների հաղթելու ձեւերը, "հաղթական" պատերազմը դեռ չի սկսվել,
բայց  ֆեյսբուքը ու մամուլը լցվել է մեր քաղաքացիների ռազմահայրենասիրական ելույթներով, "հայրենասերների" ռազմական շորերի մեջ` նկարներով, անխուսափելի հաղթանակի համար` թշնամուն հավի ճտերին հավասարացնող մարտակոչերով: Չի կարելի, Թուրքիայից մինչեւ Ղազախստան մի հատ իրանց ստեղծած պետությունները նայեք ու մեր, ինչով ենք հպարտանում, բացի երկրում եղածը օտարին հանձնելը, թալանն ու բնակչությանը աղքատացնելու կարողությունը  ոչ մի բանով աչքի չենք ընկնում: 
Նայեք պատերազմող երկրների մամուլը եւ այնտեղ բնակվող  մարդկանց ֆեյսբուքյան պրոֆիլները` որտեղ կա նման զավեշտի աստիճան պատերազմ գովազդելու հայրենասիրություն: Հարգելի ենթագիտակցական եւ գիտակցորեն ռոբասեռժական ստրկամիտներ հանգստացեք, հերիքա:
Գուցե որոշել են Ռուսաստանի տված ինքնաթիռները ու հեռահար հարվածներ հասցնող հրթիռները խլելու ժամանակնա եկել, եւ ի տես բոլորի հավաքագրվում են սահման մեկնելու համար: Նման վարքով միայն խուճապ առաջացնելուց առաջ /շատ հետաքրքիր է որ խուճապ առաջացնողներից ոմանք ուրիշներին դրա մեջ մեղադրում/, պարզապես մյուսների նման մտածել է պետք, թե ի՞նչ լավ բան կարող է բերել պատերազմը նման վիճակի մեջ գտնվող  Հայաստանին, գուցե  կարծում են ռազմահայրենասիրական ոգին են բարձրացնում, միթե՞ կարծում են ժողովուրդը երկիրը թալանելու մի թարմ ռոբ ու սեռժ է երազում ունենալ: Մի հայոց երեսփոխան, իր ֆբ գրառումով պաշտպանության նախարարի հերոսական կերպար է ձոնում, զոհված երեխեքից մեկի  հոգեհանգստին մասնակցելոււ համար: Ո՞վ չգիտի այսօրվա պաշտոնյաների  "անցած ճանապարհը" ու պաշտոնի նշաանակելու չափանիշները:
Post a Comment