02 August 2014

Ում է ձեռնտու Հայաստան Ադրբեջան պատերազմը

Լայնածավալ պատերազմ կարծում եմ առայժմ չի լինի, բայց միանգամայն իրական եւ մոտ է այդ սպառնալիքը:
Նախ, Ադրբեջանը մինչեւ խոշոր պետությունների համաձայնությունը չունենա /մասնավորապես ԱՄՆ, Թուրքիա /, առամց հաշվարկների  չի գնա լայնածավալ պատերազմի:
Ում է ձեռնտու այս լարվածության թեժացումը:  Ռուսաստանին, ընդ որում մի քանի առումներով, եւ Ադրբեջանին , ձեռնտու չի Հայաստանին, Իրանին :
Ռուսաստանը գիտակցում է, որ ամբողջ աշխարհը Ուկրաինայի կողքին է եւ Ուկրաինայում ոչ պատերազմով, ոչ վառելիքային շանտաժով  ո չմի բանի չի կարող հասնել, այդ պատճառով փորձում է լարվածության մեջ պահել Անդրկովկասի տարածաշրջանը, փորձելով խանգարել Набукко, Իրան - ԵՄ գազատարի նախագծի իրականացմանը, բայց այստեղ  չի կարող իր ազդեցությունը վերականգնել, անգամ Վրաստանի, ուր մնաց Ադրբեջանի  վրա: ԱՄՆ -ն փորձում է միջնորդական ջանքերի ակտիվացմամբ, թեկուզ միջանկյալ համաձայնության բերել կողմերին, որին դեմ են Ադրբեջանը  /քանի որ Հայաստանը "հաջող" գնում է ինքնաոչնչացման ուղիով ու ոչ մի պատերազմով նման արդյունքների չէր կարող հասնել/, Ռուսաստանը, եւ Հայաստանի բնակչության հետ կապ չունեցող իշխանությունը:
Ռուսաստանին ձեռնտու չի Ղարաբաղի կարգավորումը,  քանի որ Ադրբեջան Հայաստան խաղաղությունից հետո ամբողջապես հեռանալու է Անդրկովկասից: Ռուսաստանը անգամ եթե ոչ մի զինամթերք տված չլիներ Ադրբեջանին ու  ինչքան էլ օգնի Հայաստանին, մեր ժողովրդի մոտ այլեւս ոչ ցանկություն կա, ոչ հնարավորություն եւ ոչ էլ իմաստ  լայնածավալ պատերազմի, եւ դա հասկանալի է բոլոր երկրներին, հենց որից էլ այս պահին օգտվում է Ադրբեջանը: Ռուսաստանը լծակներ ունի Ադրբեջանի վրա,  մեղմելու լարվածությունը, բայց նրան հենց դա է ձեռնտու:
Ռուսական բանակը ինքը ռիսկի չի դիմի, ինչպես տեսանք, մի քանի տարի առաջ Օսեթիան գրավելուց  հետո, չկարողացավ իրականացնել իշխանափոխություն Վրաստանում եւ մինչեւ Գորի հասնելուց հետո, անմիջապես եւ վերջականապես հեռացավ այդ երկրից,  երբ ամերիկյան մի քանի ռազմանավ մտան Սեւ ծով:
Այսպիսով ում է ձեռնտու հայ-ադրբեջանական պատերազմը
Ձեռնտու է ԱՄՆ -ին, Թուրքիային , եւ անգամ կարող են խրախուսել որոշ հանգամանքների դեպքում, որից գլխավորը Ռուսաստանին տարածաշրջանից չնահանջելու դեպքում, ձեռնտու չի Հայաստանին  / Հայաստանի իշխանության եւ Հայաստանի շահը նորից չեն համընկնում /, Ռուսաստանին, եւ  առայժմ Ադրբեջանին, վերը նշված հանգամանքներով:
Հարկավոր է վերացնել Ռուսաստան կոչված սպառնալիքը Հայաստան երկրի վրայից, եւ ինքստինքյան կվերանան Հայաստանի բնակչության հետ որեւէ կապ չունեցող Ռոբերտ Քոչարյան եւ Սեռժ Սարգսյան եւ  նման պետականակործան նախագահացուները:
Հայաստանի համար պատերազմը սարսափելի աղետ կլինի, անկախ ինչ իշխանություն կլինի: Չնայած որ հավանական  է կարճատեվ ընթացք ունենա, բայց այս 20 տարիներին կողմերը բավական մեծ քանակի ժամանակակից եւ հեռահար զենքեր են կուտակել, եւ դա մեծաքանակ զոհերի կարող է հանգեցնել: Լայնածավալ պատերազմ կարծում եմ առայժմ չի լինի,  սակայն այս իշխանության մնալու դեպքում պատերազմը անխուսափելի է...

Արմեն Քոչինյան

Post a Comment