21 July 2014

Հայաստանը ու՞մ ենք հանձնում

էսօր նայում եմ "Ազատության" հարցազրույցը Շիրխանյանի հետ, հետո Բագրատյանի հարցազրույցը "Կենտրոնով", շատ զարմանալիա, նորից ոչ մի մարտավարություն մասին խոսք չկա երկիրը փրկելու հասմար, վիճակը ահավորա, էսօր մի տեղ կարդացի որ նորից սովից մի կին է մահացել: Նոր վարչապետը ավելի է վատացնում ծայրահեղ աղքատների վիճակը, էլեկտրէներգիայի  թանկացումով, ու մյուս սպասվելիք թանկացումներով:
Անգամ ոչ մի քննադատություն Ռուսաստանի հասցեին` Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք վաճառելու ու հզորացնելու համար, Շիրխանյանը կարծումա Ռուսաստանը թույլ չի տա պատերազմ, Բագրատյանն էլ մեզ նույնպես հզորացնելու ու Ադրբեջանի հետ լոկալ բախումների հնարավորության` Ռուսաստանի շահի մասին էր ասում
Կարծում եմ Ռուսաստանի դեմ հզոր Ադրբեջանը լրիվ համընկնումա նաեւ Արեւմուտքի շահերին: Ուկրասինայի դեպքերի եւ վերջի "Բոինգի" հետ կապված վիճակը էնպիսինա, որ Ռուսաստանը առաջիկա հինգ տարում ցանկացած պահի փլուզվելու կանխատեսումը շատ հավանականա :
Հասկանալիա, չի ասվում որոշ բաներ խուճապ չլինի, բայց ուրիշներին Հայաստանի քաղաքացի ու նախագահ նշանակելու պատճառով , դեպքերը էնպես են զարգացրել, որ միանգամից տարբեր ուղությունով երկիրը կործանվումա, անհույս վիճակը` արտագաղթը, ներդրումների գնալով նվազումը` տնտեսապես, եւ հավանական պատերազմի միջոցով իհարկե: 

Սրանք բոլորը տեսնում են իհարկե, բայց բացի սրանց վերարչտադրվելու ծրագրից , դա թույլ չտալու ու դեմն առնելու ոչ մի ծրագիր չի երեւում:
Վերջի դիվերսիայի մասին, լավ հասկացանք չի հաջողվել, բա որ անօդաչու թռչող սարքով դիվերսիա անեն մյուս անգամ ու մեծ վնաս հասցնեն, կամ Ալիեւը հայտարարումա Հայաստանի ցանկացած կետին հնարավորություն ունեն խփել, մի հարվածով 75 հեկտար ոչնչացնող զենք ունեն եւ այլ, ասում են, էն ժամանակ էլ մեզանից շատ զենք ունեին, մեր մարտունակությունը ուժեղա, նույն լյալյալյան, անհույս վիճակից արտասգաղթող ժողովրդի մարտունակությունը ոնցա ուժեղ: Չկա դատական համարգ, բողոքի ելնող Հայաստանի բնակիչների նկատմամբ 15 թվի բռնությունները կիրառող ոչ մի ոստիկան չի պատժվում, իսկ մարտի մեկի մեղավորները ղեկավարում են երկիրը, ու մարտի մեկը ամեն օր շարունակվում է: 
Ի՞նչ ծրագիր  կա ,  Հայաստանի մշտական բնակիչների փոխարեն, այլ երկրներից մարդիկ գան բնակվելու այստե՞ղ:
Post a Comment