05 June 2014

Հայաստանը Ռուսաստանին պարտք չի

Երեկ գրում էին, որ նորից էլ. էներգիան թանկացնելու են, կիլովատ ժամը մոտ 4 դրամով, պատճառաբանելով որ արտագաղթ է, եւ սպառողների թիվը պակասում է: Բայց սրա մասին վերջում:
Երեկ Բաշար Ասադը,` մեծ առավելությամբ, հավաքելով ընտրողների ձայների 88 տոկոսը, հաղթել է Սիրիայի նախագահական ընտրություններում: Վստահաբար կարելի է ասել, որ հայերը ընտրել են Ասադին, քանի որ սիրիահայերի հանդեպ ավելի բարեհաճ նախագահ դժվար են պատկերացնում  Ոչ միայն սիրիահայերի, ըստ գնահատականների ՝ ամբողջ Մերձավոր Արեւելքի երկրներում գտնվող  հաերի հանդեպ: Հատկանշական է, որ շատ սիրիահայեր տեսնելով, Հայաստանի ժողովրդին չներկայացնող իշխանության ստեղծած վիճակը, նորից պատերազմական Սիրիա են վերադառնում:
Պատերազմի համար, կարծում եմ  Սիրիայի նախագահը մեղավոր է նրանում, որ գրեթե միակ պռոռուսական իշխանությամբ երկիրն է մնացել Մերձավոր Արեւելքում, եթե չհաշվենք դեպի Արեւմուտք թեքվող Իրանին, ինչպես որ Ռուսաստանի մեկուսացման նույն գործընթացը ամբողջ աշխարհում է:  Ով ում, ինձ համար բարդ է Ռուսաստանը ռազմավարական դաշնակից պատկերացնել: Չնայած, հնարավոր է Ռուսաստանի հետ կարելի է այնպես կառուցել հարաբերությունները, որ երկրի ռազմավարական օբյեկտները չհանձնել եւ վասալային կախման մեջ չգտնվել այդ երկրից: Հայտնի է, որ Ռուսաստանը չեղյալ է հայտարարել Սիրիայի 8 մլրդ դոլար պարտքը, աֆրիկյան երկրներին ներել է 11,3 մլրդ դոլար պարտք, ընդհանուր առմամբ, սկսած 2000թ.-ից Ռուսաստանը ներել է $100 մլրդ պարտք, բայց ոչ՝ Հայաստանի պարտքերը:  Ռուսաստանը հարձակողական զենք է տալիս Ադրբեջանին, թույլ չի տալիս Իրանից գազ ստանալ, եւ ընդհանրաես բարդ է գտնել, թե Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը որ հարցի շուրջ են համընկնում: Այս իշխանությունը չի ներկայացնում հայ ժողովրդին եւ մեր երկրի շահերը, քանի որ իշխանությունը բռնազավթվել է ռուսական ԿԳԲ ի գործակալների կողմից, ինչքան էլ 2008 թ զգալով իշխանափոության վտանգը այրեն արխիվները: Պարզ է որ պարտք չի եղել մեր կողմից, ինչի՞ համար է գոյացել պարտքը, աշխարհում ամենաթանկ գնով գազը գնելու՞, թե՞ Ռուսաստանի բանակը Հայաստանում ձրի պահելու եւ դրա դիմաց հարյուր միլիոնավոր դոլար գումար չվճարելու համար   Իշխանությունը ժողովրդին վերադարձնելուց անկիջապես հետո, պետք է մեր երկրում գտնվող ՝Ռուսաստանին պատկանող ամբողջ գույքը ազգայնացվի, այդ թվում ռազմական գույքը: Միջազգային դատարանով պետք է փոհատուցի, մեր երկրի կրած բոլոր նյութական եւ բարոյական վնասները:
https://www.facebook.com/kochinyan
Post a Comment