08 June 2014

Գուցե շնորհակալությու՞ն ենք հայտնելու Պուտինին


Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Պուտինին,շատերին հասկացնելու համար, որ իր ստեղծած միություններում առաջին հերթին կարեւոր է թուրքալեզու երկրների շահը: Իր շահը եւ կողմնորոշումը չթաքցնելու եւ Ադրբեջանին ռազմավարական դաշնակից հայտարարելու համար: Չնայած Ադրբեջանին զինելով, Ռուսաստանը հանուն իր շահի,՝ խախտում է Հարավային Կովկասի երկրներում հարձակողական զինատեսակներ չտարածելու մասին ավելի քան 20 տարի առաջ իր ստորագրած պայմանագրերը: Միկոյանի` արձան-ջերմաչափ դնելու եւ ամեն ինչի համար շնորհակալություն: Որովհետեւ բոլորն էլ տեսան, որ Հայաստանի անկախությանը խոչնդոտող շատ գործակալների քարոզը այլեւս չի աշխատում, շատ ռուսամետ մարդկանց կարծիքները փոխվել են, շատերը հասկացել, որ ինչքան էլ քծնեն՝ Ռուսաստանը մեր բնական դաշնակիցը չի, քանի որ նրանց բերած միակ փաստարկը , որ մենք ունենք ընդհանուր թշնամի սխալ վարկած էր: Ռուսաստանը չի օգնելու մեզ ի վնաս իր երկրի շահերի, ի վնաս Թուրքիայի, Ադրբեջանի կամ մեզանից ուժեղ որեւէ երկրի: Իսկ մեր համար գոնե հիմա աղետալի է որեւէ թշնամի պահելը:

Շնորհակալություն Պուտինին մեր ժողովրդից շատերին բուժելու եւ ուղղություն ցույց տալու համար:

Շնորհակալություն Ուկրաինային, Պուտինի կրիտիկական օրերի այս անկեղծ վիճակը ցույց տալու համար:



Post a Comment