20 June 2014

Էլեկտրոէներգիայի թանկացման իրական պատճառը

Սոցիալական պայմանները գնալով վատացնելու, ժողովրդին կեղեքելու, ճնշելու, երկրից քշելու, նույն արտագաղթի քաղաքականությունը շարունակվում է, որը տարբեր ձեւեր է ընդունում եւ գնալով ավելի է խթանվում Այս իշխանության հետ բացի քառյակից ոչ մեկ հույս չի կապում, գուցե մեկ այլ հույս Այս ամիս պատգամավորները 35 մլրդ դրամի իրենց եւ ժողովրդի ընտրության հետ կապից կտրված մյուս անձնավորությունների աշխատավարձերը բարձրացրին, որի 18 մլրդ դրամը էլէներգիան 4 դրամով թանկացման տեսքով ժողովրդից են հանում, ընդ որում 35 մլրդ դրամը արդեն նախորդ չհիմնավորված էլեկտրոէներգիայի թանկացմամբ "աշխատել" էին 30 դրամից դարձնելով 38 դրամ Սա նշանակում է  Հայաստանը, վերջերս "Գազպրոմի" դուստր ձեռնարկություն դառնալու պայմանագիրը տարբեր ձեւեր է ընդունել

Տեսնենք ինչ գներ են ուրիշ երկրներում, համեմատության համար,
մեկ  կՎտ-ժամ էլեկտրոէներգիան այլ երկրներում

Հայաստան  -   $0.95 ցենտ   կամ 38 դրամ, /

սա դեռ հուլիսի մեկից չթանկացված գինն է, ինչպես գիտենք /
եթե հաշվիչ չկա ձեռքի տակ ներքեւի թվերը մտքով հաշվելու համար ընդունենք $0,1 ՝ ցենտը մոտ 4  դրամ, օրինակ Մոլդովան $0,73 ,  անգամ 4 հավասար է 28 դրամ, հարյուրերորդական թվերը ՝ $0,03  անգամ 4 = 1,2 դրամ, գումարած, արդյունքում կլինի կիլովատ ժամը մոտ 29,2 դրամ

Վրաստան - $0,08 մինչեւ $0,11 ցենտ

Վրաստանում հաշվարկը այլ կերպ է, ըստ ծախսած էլեկտրոէներգիայի քանակի, մանրամասը այստեղ

Ադրբեջան  - $0,05
Մոլդովա  - $0,73
Ռուսաստան - $0,67
Ղազաստան- $ 0,58
Ուկրաինա -  $ 0,31
Բելառուս - $0.29
Նորվեգիա - $0.87
Ինչպես տեսնում ենք նշված երկրներում գները տարբեր են , բայց ավելի էժան են քան մեր երկրում, որտեղ կենսամակարդակը ցածր է այդ երկրների կառավարությունները դոտացիա են անում,   եթե հաշվենք երկրներում ըստ մեկ բնակչին բաժին ընկնող ՀՆԱ ի, պատկերը հետեւյալն է ՝ Հայաստանը Երկիր մոլորակից դուրս է գտնվում, կամ, ասենք, Հայաստանը ղեկավարում են հայերին 100 տարի առաջ ցեղասպանության ենթարկող երիտթուրքերը, ինչը հատկանշական է  Եթե Նորվեգիայում մեկ բնակչին ընկնող ՀՆԱ ն տարեկան 60 հազար դոլարից ավելի է, ապա Հայաստանում էլեներգիան այնտեղից ավելի թանկ է, իր մեկ բնակչին բաժին ընկնող,  երկու երեք  տասնյակ անգամ ավելի քիչ ՀՆԱ յի դեպքում
Մեր տարածաշրջանում էլեկտրոէներգիան համեմատաբար թանկ է Թուրքիայում, եթե վերածենք դրամի ՝շուրջ 60 դրամկՎտ-ժամը,   ինչպես որ ասենք Ֆրանսիայում է, բայց Թուրքիայում նվազագույն աշխատավարձը մոտեցել է հազար դոլարին Կարող են նաեւ մեր հաշվին այնտեղ վաճառել  ի դեպ 
Post a Comment